Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ լավատեսորեն է տրամադրված ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ տեղեկություններ չունի առանձին երկրների դիրքորոշումների մասին իր թեկնածության վերաբերյալ։
«Ես շարունակում եմ շատ լավատեսորեն տրամադրված մնալ», - Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համաշխարհային կազմակերպությունը ղեկավարելու իր քարոզարշավի ընթացքի մասին հարցին։ Գրոսին նշել է, որ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը շարունակվում է և «հատուկ ընթացակարգ» է, որի շրջանակներում «երկրները անցնում են մերձեցման փուլերով»։
Նա հավելել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում է երկրների կողմից թեկնածուների վերաբերյալ ևս մեկ նախնական հարցում։ «Իհարկե, երկրները չեն ասում, թե ում օգտին են քվեարկելու», - հավելել է նա։








