Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կողոպուտ, սպանություն և ինքնության գողություն․ Ավստրալիայում փախուստից 30 տարի անց երկրի ամենաաղմկահարույց հանցագործներից մեկը կկանգնի դատարանի առաջ


76-ամյա Ալեքսանդր Ռոբերտ Մաքդոնալդը՝ Ավստրալիայի ամենահայտնի դաժան հանցագործներից մեկը, կրկին կկանգնի դատարանի առաջ՝ գրեթե 30 տարի անց այն բանից հետո, երբ նա Նոր Հարավային Ուելսում կատարել էր երկու զինված բանկային կողոպուտ, հաղորդում է Australian Associated Press-ը։


Մաքդոնալդն իրեն մեղավոր է ճանաչել 1996 և 1997 թվականներին կատարված կողոպուտների համար, և երկուշաբթի օրը նրան պետք է դատավճիռ կայացնեն։ Ավելի վաղ նա արդեն երկարատև պատիժներ էր կրել զինված կողոպուտների և սպանության համար, իսկ 1995 թվականին փախել էր Քվինսլենդի բանտից։


Առաջին կողոպուտը տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմբերին՝ Կունաբարաբրանում գտնվող Commonwealth Bank-ի մասնաճյուղում։ Մաքդոնալդը այնտեղ ներխուժել է բալակլավայով և կարճափող հրացանով ու տարել մոտ 19 հազար ավստրալական դոլար։ Դուրս գալիս նա բռնել է 22-ամյա մի կնոջ և նրան օգտագործել որպես կենդանի վահան, որպեսզի անարգել հասնի մոտոցիկլին։ Այն բանից հետո, երբ նա հեռացել է, պատանդին անվնաս ազատ են արձակել։


Մոտ երկու ամիս անց Մաքդոնալդը կողոպտել է Լորիտոնում գտնվող ANZ-ի մասնաճյուղը։ Այս անգամ ավարը կազմել է մոտ 78 հազար դոլար։ Հանցագործը կրկին պատանդ է վերցրել՝ բանկի աշխատակցուհուն, և նրան օգտագործել որպես վահան դուրս գալու պահին։ Դրանից հետո նա փախել է բաց կանաչ Subaru-ով։


Այս հանցագործությունները Մաքդոնալդի քրեական կենսագրության միայն մի մասն էին։ 1995 թվականին բանտից փախչելուց հետո նա տեղափոխվել է Մելբուռն, որտեղ հայտարարություն է տեղադրել՝ իբր Արևմտյան Ավստրալիայի հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքի համար աշխատող փնտրելու մասին։


Արձագանքածներից մեկը 47-ամյա Ռոնալդ Ջոզեֆ Ուիլյամսն էր։ Մաքդոնալդը նրա հետ մեկնել է արևմուտք, սակայն Ուիլյամսը չի հասել նշանակման վայրը։ Ավելի ուշ Մաքդոնալդը խոստովանել է, որ գլխին երկու կրակոցով սպանել է նրան, վերցրել փաստաթղթերն ու ինքնությունը հաստատող այլ նշանները, ապա թաղել նրան Չեյնիս Բիչ լողափի մոտ՝ Օլբանիից ոչ հեռու։


Սպանությունից հետո Մաքդոնալդը յուրացրել է իր զոհի ինքնությունը, տեղափոխվել Կարնարվոն, ապա վերադարձել Վիկտորիա։ Այնտեղ նա 20 հազար դոլար կանխիկով գնել է զբոսանավ և ևս մոտ 40 հազար ծախսել դրա վերազինման վրա՝ ծրագրելով լքել Ավստրալիան։


1997 թվականին Մաքդոնալդը իրեն մեղավոր է ճանաչել Ուիլյամսի սպանության և Բասելթոնում ևս մեկ զինված կողոպուտի համար։ Արևմտյան Ավստրալիայում նա անցկացրել է 25 տարի ազատազրկման մեջ, որից հետո պետք է վերադառնար Քվինսլենդ՝ կրելու այն պատժի մնացած մասը, որը նշանակվել էր իր փախուստից առաջ կատարած հանցագործությունների համար։


2026 թվականի մարտին, Քվինսլենդում պատժաժամկետի ավարտից հետո, Մաքդոնալդին ձերբակալել և արտահանձնել են Նոր Հարավային Ուելս՝ հին գործերով դատաքննության համար։ Օգոստոսի 6-ին նա իրեն մեղավոր է ճանաչել զինված կողոպուտի երկու դրվագով և մարդկանց ապօրինի պահելու վերաբերյալ երկու մեղադրանքով։ Այժմ նա պետք է իմանա իր նոր պատժաժամկետը՝ այս հանցագործությունները կատարելուց գրեթե երեք տասնամյակ անց։

Լրահոս

Կարևոր
ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)
Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել
Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել
Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)
Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ)
Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)
Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը
Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը
Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին
Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը
Կարևոր
Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին
Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)

Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի