Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման


30 տարեկանից ցածր մարդիկ Մեծ Բրիտանիայում կազմում են փողերի լվացման կասկածանքով ձերբակալվածների մեծամասնությունը, իսկ հատկապես խոցելի խումբ են համարվում ուսանողները, այդ թվում՝ օտարերկրացիները։ Այս եզրակացությանն են եկել Քարդիֆի համալսարանի և Արևմտյան Անգլիայի համալսարանի հետազոտողները։


Հոդվածը հրապարակվել է Քարդիֆի համալսարանի ORCA կայքում։


Գիտնականներն առաջին անգամ վերլուծել են Անգլիայի և Ուելսի տարածքում ոստիկանության կողմից բացահայտվող՝ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների ծավալը։ Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան ներկայացված հարցումների հիման վրա ստացված 36 ոստիկանական ստորաբաժանումների տվյալներն ընդգրկում են 2020 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածը։


Այդ ընթացքում գրանցվել է 14 493 ձերբակալություն՝ փողերի լվացման գործերով, 2002 թվականի Հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների մասին օրենքի համաձայն։ 30 տարեկանից ցածր անձանց բաժին է ընկել 8 956 ձերբակալություն։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունն այսպիսի գործերով առաջադրել է 7 735 մեղադրանք։


Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային ստորաբաժանումների և Լոնդոն Սիթիի ոստիկանության աշխատակիցների հարցազրույցներն ու հարցումները ցույց են տվել, որ երիտասարդները, հատկապես ուսանողները, դառնում են հանցավոր խմբավորումների գրավիչ թիրախ, որոնք նրանց հավաքագրում են որպես, այսպես կոչված, «փողային ջորիներ»։


«Փողային ջորիներ» են անվանում այն մարդկանց, որոնք իրենց բանկային հաշիվների միջոցով փոխանցում են հանցավոր ճանապարհով ստացված գումարներ՝ օգնելով չարագործներին թաքցնել դրանց ծագումը և դժվարացնել իրավապահ մարմինների աշխատանքը։


Հետազոտողների կարծիքով, ուսանողները կարող են հատկապես խոցելի լինել ֆինանսական դժվարությունների, ռիսկերի մասին անբավարար իրազեկվածության և հանցագործների՝ նրանց մանիպուլացնելու ունակության պատճառով։ Միևնույն ժամանակ պարզվել է, որ ձերբակալվածների շրջանում ուսանողների ճշգրիտ թիվը որոշելն անհնար է։


Հետազոտողները նաև ուշադրություն են հրավիրել բրիտանական օրենսդրության բացի վրա։ Համալսարաններն ու բարձրագույն կրթության այլ հաստատությունները չեն մտնում այն կազմակերպությունների ցանկում, որոնց վրա տարածվում են փողերի լվացման դեմ կանոնները։ Մասնավորապես, այս նորմերը պարտավորեցնում են կարգավորվող կազմակերպություններին բրիտանական Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը հայտնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածների մասին։


Հետազոտության հեղինակների կարծիքով, դրա պատճառով իրավապահ մարմինները համալսարաններից ստանում են սահմանափակ ծավալի տեղեկատվություն։ Արդյունքում ուշադրությունը հաճախ կենտրոնանում է սխեմաների առանձին մասնակիցների վրա, մինչդեռ կազմակերպված հանցավոր ցանցերի գործունեությունը մնում է ավելի քիչ տեսանելի։


Հետազոտությունը նաև բացահայտել է զգալի տարածաշրջանային տարբերություններ։ 2002 թվականի Հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների մասին օրենքի 327-րդ հոդվածով գրանցված հանցագործությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Մեծ Մանչեսթերին՝ 570 դեպք, Մերսիսայդին՝ 566 և Լեսթերշիրին՝ 485։ Նրանց հաջորդել են Լոնդոնի ոստիկանությունը՝ 404 դեպք, և Դևոնն ու Քորնուոլը՝ 327։


Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի 2025 թվականի ազգային գնահատականը, որը պատրաստել են Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն և Ֆինանսների նախարարությունը, նույնպես մատնանշել է դպրոցներն ու համալսարանները որպես ձևավորվող խոցելիություն։ Պատճառների թվում իշխանությունները նշել են կրթական հաստատությունների միջազգային ընդգրկումը, դրանց միջոցով զգալի ֆինանսական միջոցների շարժը և համեմատաբար թույլ վերահսկողությունը։


Միևնույն ժամանակ խնդիրը վերաբերում է ոչ միայն մեծահասակներին։ Արդարադատության նախարարության տվյալներով, նույն ժամանակահատվածում փողերի լվացման համար դատապարտվել են 108 անչափահաս և 18-ից 24 տարեկան 420 երիտասարդ։


Հետազոտության հեղինակները կոչ են անում ուժեղացնել ոստիկանության, համալսարանների և ֆինանսական հատվածի փոխգործակցությունը, բարելավել տեղեկատվության փոխանակումը և ավելացնել ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ռեսուրսները։


Իրավապահ մարմիններն, իրենց հերթին, զգուշացնում են, որ փողերի լվացման սխեմաներին մասնակցությունը չի կարելի համարել «անվնաս» հանցագործություն։ Այսպիսի ցանցերով կարող են անցնել թմրանյութերի և զենքի առևտրի, մարդկանց թրաֆիքինգի և երեխաների շահագործման հետ կապված միջոցներ։

Լրահոս

Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջև
Կարևոր
ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Վիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)
Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել
Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա
Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)
Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել
Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)
Կալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ)
Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)
Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը
Քոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը
Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին
Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը
Կարևոր
Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը
Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)

Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ

Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից

Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել

Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը

Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին

«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի