Իսրայելի «Շին Բեթ» հետախուզական գործակալությունը հաստատել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին տարհանվել է Միացյալ Նահանգներից Իսրայել, հաղորդում է Jerusalem Post-ը:
«Իսկապես կար Յաիր Նեթանյահուին վնաս հասցնելու լուրջ սպառնալիք, ուստի իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել նրան և նրա անվտանգության թիմին շտապ տարհանել Իսրայել», – թերթը մեջբերում է «Շին Բեթի» խոսքերը։
Ինչպես նշում է թերթը, Նեթանյահուի որդին ապրում էր Ֆլորիդայում։
Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրանական հետախուզական ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին՝ առանց մանրամասներ հաղորդելու։








