Ղազախստանի միապալատ խորհրդարանը՝ Քուրուլթայը, պետք է առաջնահերթ կերպով քննարկի օրենքի նախագիծ, որը կարգելի մինչեւ 16 տարեկանների համար սոցկայքերի հասանելիությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է Ղազախստանի կառավարությունը։
Նախագահ Տոկաեւը ասել է, որ աջակցում է այդ նախաձեռնությանը եւ համարում է, որ հարցը պետք է քննարկվի առաջնահերթ կերպով։ Քուրուլթայի անդրանիկ նստաշրջանի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում նախագահ Տոկաեւը ասել է, որ դեռահասության տարիքում գտնվողների համար պետությունը պարտավոր է ստեղծել հարմարավետ եւ ինչը հատկապես կարեւոր է՝ անվտանգ ու ապահով միջավայր։ Նա նաեւ կարեւորել է, որ օրենսդրական նախաձեռնությունը նաեւ նախատեսի, թե ինչ մեխանիզմներով է այդ օրենքը գործադրվելու։








