Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լիբանանն Ասադի տապալումից հետո առաջին անգամ Սիրիային կհանձնի նրա բանակի նախկին գեներալին


Լիբանանի դատական իշխանությունները որոշում են կայացրել Սիրիային հանձնել երկրի տապալված նախագահ Բաշար Ասադի բանակի նախկին բարձրաստիճան սպային, որը մեղադրվում է սիրիական հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների մեջ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Լիբանանի իշխանությունների հայտարարությանը։


Գեներալ-մայոր Ադիլ Իսսան կդառնա առաջին նախկին սիրիացի զինծառայողը, որին Լիբանանը Դամասկոսին կհանձնի 2024 թվականի վերջում Ասադի ռեժիմի անկումից հետո։ Ակնկալվում է, որ Սիրիայում նա կկանգնի դատարանի առաջ։ Կոնկրետ մեղադրանքները դեռևս պաշտոնապես չեն բացահայտվում։


Երեքշաբթի Լիբանանի Գլխավոր անվտանգության վարչության աշխատակիցները Իսսային հասցրել են սահմանային անցակետերից մեկը, որտեղ նրան պետք է հանձնեն սիրիական իշխանություններին։ Որոշումն ընդունվել է երկու երկրների միջև 1951 թվականի համաձայնագրի համաձայն, որը նախատեսում է հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողների արտահանձնում։


Իսսային ձերբակալել էին օգոստոսի 8-ին, այն բանից հետո, երբ նա եկել էր Բեյրութում Սիրիայի դեսպանատուն՝ փաստաթղթեր ձևակերպելու համար։ Դեսպանատան ներկայացուցիչները Լիբանանի դատախազությանը հայտնել էին, որ գեներալը հետախուզվում է սիրիական իշխանությունների կողմից։ Դրանից հետո նրան կալանքի տակ էին պահել Բեյրութի Արդարադատության պալատի շենքում։


Անցած շաբաթ Իսսային հարցաքննել էր Լիբանանի գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանում՝ Ահմադ Ռամի Հաջը։ Քննությանը հետաքրքրում էին գեներալի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունները սիրիական Դեյր-էզ-Զոր և Ռաքքա նահանգներում՝ 2011 թվականին սկսված պատերազմի ընթացքում։


Դատական պաշտոնյաների տվյալներով՝ Իսսան մերժել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ որպես զինվորական՝ պարզապես կատարել է հրամանները։


Ասադների դինաստիայի անկումից հետո, որը Սիրիայում իշխանության էր մոտ հինգ տասնամյակ, մի շարք նախկին զինծառայողներ և ուժային կառույցների աշխատակիցներ փախել են Լիբանան։ Նրանցից մի քանիսը մինչ այժմ այնտեղ են գտնվում։ Իսկ հենց Սիրիայում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին ուժային գերատեսչությունների տասնյակ ներկայացուցիչներ արդեն ձերբակալվել են և կանգնել դատարանի առաջ։


Իսսայի հանձնումը տեղի է ունենում նախկին ռեժիմի ներկայացուցիչների դեմ լայնածավալ դատավարությունների ֆոնին։ Անցած շաբաթ սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահերին։ Նրանց զարմիկը՝ բրիգադի գեներալ Աթեֆ Նաջիբը, դարձել է նախկին ռեժիմի անվտանգության ծառայության ամենաբարձրաստիճան աշխատակիցը, որին Սիրիայում ձերբակալությունից հետո մահապատիժ է նշանակվել։ Ասադ եղբայրները ռեժիմի անկումից հետո փախել են Ռուսաստան։


Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Իսսան հրամանատարել է սիրիական բանակի 17-րդ դիվիզիան, իսկ 2015 թվականին նշանակվել է Իրաքին սահմանակից Դեյր-էզ-Զորում ցամաքային զորքերի հրամանատար։ 2016 թվականի վերջին նա անցել է թոշակի։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)
Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ)
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն

Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո

ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)

Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով

Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ