Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա



Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները առանձնապես խոշոր չափերով խարդախության կասկածանքով ձերբակալել են վեց մարդու։ Գործով անցնում են Վրաստանի հինգ քաղաքացի և Թուրքիայի մեկ քաղաքացի, հայտնում է Georgia Online-ը։



ՊԱԾ-ի տվյալներով, ձերբակալվածները մասնակցել են երկու առանձին սխեմաների, որոնք կապված են Վրաստանում մնալու օրինական հիմքերը պահպանել փորձող օտարերկրացիների խաբեության հետ։



Առաջին դեպքում Վրաստանի չորս քաղաքացիներ և Թուրքիայի մեկ քաղաքացի իրենց հայրենակցին խոստացել են 14,5 հազար դոլարի դիմաց ձևակերպել կացության թույլտվություն։ Սակայն խոստումը չեն կատարել, և տղամարդու՝ երկրում օրինական գտնվելու ժամկետը լրացել է։



Դրանից հետո, իմանալով նրա անօրինական կարգավիճակի մասին, գործով անցնողները 3 հազար դոլարի դիմաց առաջարկել են խնդիրը լուծել այլ եղանակով։ Նրանք օգտագործել են օտարերկրացու անձը հաստատող փաստաթուղթը և փաստաթղթերում կատարել պետական սահմանի երկու հատման մասին պաշտոնական նշումներ, թեև իրականում տղամարդը Վրաստանից դուրս չէր եկել։



Երկրորդ դրվագում Վրաստանի մի քաղաքացի Թուրքմենստանի քաղաքացուն, որի թույլատրված գտնվելու ժամկետը մոտենում էր ավարտին, խոստացել է կազմակերպել նրա ելքը երկրից և հետագա մուտքը սահմանով։ Ծառայության համար նա պահանջել է 4 հազար դոլար։ Թեև խոստումը կատարել չի հաջողվել, տղամարդը ստացել է պայմանավորված գումարի մի մասը։



Ձերբակալվածների նկատմամբ քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ և 19-180-րդ հոդվածներով՝ խարդախություն և խարդախության փորձ։ Նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում։



ՊԱԾ-ում հայտարարել են, որ քննությունը շարունակվում է։ Քննիչները պարզում են սխեմաների հնարավոր այլ մասնակիցներին։


Լրահոս

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան
Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ
Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան
Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը
Երազ է տեսել ու սպանել մարդուն
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը
Մոսկվան արմատական է տրամադրված
Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի
Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ
Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել
Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է
Պայմանագրային զինծառայող է մահացել
Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ)
Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Լոնդոնի հետ բանակցությունները

Պուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներ

Չինական տիեզերանավերը կարող են հասնել Երկրի ցանկացած կետ

ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրել

Սի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը

Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են

Սիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել է

Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից

Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Վլադիմիր Պուտինը ժամանել է Շենժեն

Կիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետո

ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ)

Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել

Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)

Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ)

Թրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին

Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհին

Կրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համար

Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ

Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով