ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ոստիկանի սպանությունը պետք է պատժվի մահապատժով։
«Ոստիկանի սպանության մեջ մեղավոր ճանաչված յուրաքանչյուր ոք պետք է դատապարտվի մահապատժի», - ասել է Թրամփը Նյու Յորք նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ անցյալ տարի ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը նվազել է մինչև 80 տարվա ամենացածր ցուցանիշը։
ԱՄՆ քսաներեք նահանգներ վերացրել են մահապատիժը, իսկ ևս երեք նահանգներ ունեն դրա կիրառման մորատորիում։ Այնուամենայնիվ, Թրամփը կողմ է դրա կիրառման ընդլայնմանը «ամենածանր հանցագործությունների համար»։








