Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։ Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր հինգ զոհի մասին։
«Շաբաթ օրը Ինդոնեզիայի արևելյան ափին տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժի և տասնյակ հետցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Reuters-ը հաղորդում է, որ փրկարարները մարմիններ են հայտնաբերել Մաումերե նավահանգստային քաղաքի մոտակայքում, որտեղ, ըստ տեղեկությունների, վիրավորվել է նաև վեց մարդ:








