Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Դատարանի որոշմամբ՝ գործի դատաքննությունը կսկսվի 2026 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին։
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, իսկ դատաքննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։








