Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ, սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան



ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրում է․

«Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը։ Սակայն պայքարն առջևում է։

Եվ այսօր, հետադարձ հայացք ուղղելով 2021-2026 թթ․ «Հայաստան» խմբակցության՝ իմ և գործընկերներիս անցած ճանապարհին, կարող եմ ասել՝ յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը՝ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ, և պայքարել ենք, ինչպես կարող ենք, ու դրակա՛ն եմ գնահատում մեր կատարած աշխատանքը և՛ Ազգային ժողովում, և՛ Ազգային ժողովից դուրս․ փողոցային պայքարում՝ Դիմադրության շարժման, Սրբազան շարժման օրերին, մարզային հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցների հետ բաց հանդիպումների ժամանակ և՛ ոգևորվել ենք՝ նրանց անկեղծ սատարումը, գնահատանքը տեսնելով, և՛ քաջություն ենք ունեցել՝ դեպի մեզ ուղղված քննադատությունը լսելու, իսկ միջազգային ատյաններում արժանապատվորեն ներկայացրել ու պաշտպանել ենք Արցախի և Հայաստանի պետական, ազգային շահերը։

Մեծ ցավ եմ ապրել՝ տեսնելով մեր սրբություն սրբոց Արցախի հայաթափումն ու հանձնումը. մարտի դաշտում մենք հաղթել էինք մեր ոգու ուժով և կյանքի գնով մեր հերոսների, սակայն «իրականները», խաղաղության կեղծ խոստումներով մոլորեցնելով հանրությանը, պատերազմ ու պարտություն բերեցին և լուռ էին Արցախում իրականացվող ցեղասպանության, ազգային ողբերգության օրերին։

Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, թողել ենք ուրույն հետագիծ, և մեր ծառայության, նվիրումի պատմությունը, վստահ եմ, հետո՛ է արժևորվելու։ Մեր պայքարի ոգին ներշնչել ու համախմբել է ընդդիմադիր դաշտը։

Ինձ համար պատիվ է եղել ղեկավարել «Հայաստան» խմբակցությունը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, և հատկապես «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Շնորհակալ եմ Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր նվիրյալներին։

Շնորհակալ եմ նոր ուժերին, «Առաջ» կուսակցության անդամներին, որոնք համալրել են ինձ հարազատ և թանկ դարձած «Հայաստան» խմբակցության մարտական շարքերը։

Շնորհակալ եմ մեր բոլոր համակիրներին ու աջակիցներին։

Շնորհակալ եմ այն բոլոր իսկապես մեծանուն հայերին, ովքեր, հետապնդվելով այս իշխանության կողմից և ապօրինաբար կալանավորվելով, դառնալով քաղբանտարկյալ, չեն նահանջում իրենց ազգանվեր սկզբունքներից և շարունակում են պայքարը՝ հանուն Հայրենիքի, հանուն պատմական արդարության։

Վաղը «Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողով կգա նոր կազմով՝ շարունակելու իր հայանպաստ առաքելությունը։ Իսկ ես կշարունակեմ լինել «Հայաստան» խմբակցության կողքին, դաշինքի կազմում՝ իմ փորձառությամբ, գիտելիքներով, կարողությունների ամբողջ ներուժով զորակցելով նրանց հետագա բարդ ծառայության մեջ։

Ինչպես արդեն նշել եմ, ավարտվել է շրջափուլը, սակայն պայքարը շարունակվում է։ Եվ միայն միասին, միայն համախմբվելով կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որ շարունակում է քանդել մեր պետության հիմնասյուները, հարված հասցնում ինքնիշխանությանը, փորձում է ջնջել հայի հազարամյա ազգային ինքնությունը, հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Իշխանության ղեկից պետք է օր առաջ հեռացնել այն ուժը, որը թեև դատապարտում է անհանդուրժողականությունն ու արատավոր բարքերը, սակայն հենց ի՛նքն է ատելություն սերմանում մեր հասարակության մեջ, և ի՛նքն է գերագույն հայհոյողն ու ստախոսը։

Հաջողություն եմ մաղթում բոլորիս ազգանվեր պայքարի մեջ։ Եվ վստահ եմ՝

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ»։


Լրահոս

Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան
Ինձ դուր չի գալիս.Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին
Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա
Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան
Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Լրացուցիչ նորություններ

...

Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան

Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան

Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը

Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին

Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին

Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան

Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին

ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞

Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Ինձ դուր չի գալիս.Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասին

Ադրբեջանը պարտադրո՞ւմ է Սահմանադրության փոփոխություն. Սպիտակ տունը սողում է Պուտինի առջև. Օբամա

Ընդդիմությանը այնպիսի առաջարկ կանենք, որից չեն հրաժարվի. Փաշինյան

Ոչնչացնելու եմ, ջարդ ու փշուր եմ անելու․ Փաշինյանը սպառնաց անգամ ՔՊ-ականների՞ն

Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի սկզբում, վստահաբար միջադեպը նման շարունակականություն չէր ստանա

Ընկած տեղը խփել են Անդրանիկ Գևորգյանին, հիմա դեմքի վրա հետքեր կա. Մանրամասներ ԱԺ-ի ծեծկռտուքից

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Երկու կողմից էլ հարվածներ եղել են. Գրիգորյանը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Նոր կադրեր՝ ԱԺ միջանցքում շարունակվող ծեծկռտուքից