Ավելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո իսպանական Սեուտա անկլավից, հաղորդում է 20minutos թերթը՝ հղում անելով տեղական ոստիկանության աղբյուրներին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր RTVE-ն, Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավելի քան 48,300 անօրինական միգրանտ արդեն վերադարձել է Իսպանիայի Սեուտա քաղաքից Մարոկկո։
«Անվտանգության ուժերը գնահատում են, որ վերջին օրերին, մասնավորապես՝ հինգշաբթի օրը, մարդկանց զանգվածային հոսքից հետո Սեուտայից կամավոր վերադարձել է Մարոկկո մոտ 53,000 մարդ», - ասվում է հրատարակության մեջ։
Թերթի տվյալներով՝ ուրբաթ երեկոյան վերադարձող միգրանտների թիվը գերազանցել է 53,000-ը։








