Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Դարի шhшբեկչnւթյшն» վարկածը փլուզվում է. Սուրենյանց

«ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների իրավական հիմքերը, լուրջ հարված է իշխանության մեկ տարի շարունակ առաջ մղած պաշտոնական վարկածին։


Փորձագետները մտահոգություն են հայտնել, որ գործը կարող է վկայել հակաահաբեկչական օրենսդրության չարաշահման և հիմնարար իրավունքների սահմանափակման մասին։ Նրանք ուշադրություն են հրավիրել նաև այն փաստին, որ քննությունը ընտրողաբար է հրապարակել գաղտնալսված խոսակցությունների ձայնագրությունները՝ միաժամանակ թույլ չտալով պաշտպանությանը հրապարակել այն հատվածները, որոնք, նրա համոզմամբ, ունեն արդարացնող նշանակություն։ Այս հանգամանքը լրջագույն հարցեր է առաջացնում ոչ միայն նախաքննության անաչառության, այլև ամբողջ դատավարության արդարության վերաբերյալ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա շարունակում է.

«Դժվար չէ հիշել, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչպիսի քարոզչական արշավ էր կազմակերպել իշխանությունը՝ այս գործը ներկայացնելով որպես «դարի ահաբեկչության» բացահայտում։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հրապարակավ շնորհակալություն էր հայտնում իրավապահ մարմիններին, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի անունից դատապարտող հայտարարություն էր տարածում «ահաբեկչական խմբի» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ դատարանը դեռևս չէր սկսել գործի քննությունը։ Փաստորեն, քաղաքական իշխանությունն արդեն իսկ հրապարակել էր իր «դատավճիռը»։

Այսօր, սակայն, միջազգային փորձագիտական մակարդակով կասկածի տակ է դրվում ոչ միայն մեղադրանքի հիմնավորվածությունը, այլև իշխանության և իրավապահ մարմինների անաչառությունը։ ՄԱԿ-ի գնահատականների ենթատեքստում ակնհայտորեն հնչում է մտահոգություն, որ քրեական հետապնդումը կարող էր պայմանավորված լինել քաղաքական շարժառիթներով և օգտագործվել ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։

Խորհրդանշական է, որ հենց այսօր նույն գործով արձանագրվեց հերթական վիճահարույց որոշումը։ Դատավոր Ֆարխոյանը մերժեց փոխել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակը ենթադրում է նրա անհապաղ ազատ արձակում, եթե Ազգային ժողովը համապատասխան համաձայնություն չի տվել անձեռնմխելիության սահմանափակման համար։

Սակայն այս գործի շուրջ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությունն ունի շատ ավելի խորքային նշանակություն։ Այն բացահայտում է մի համակարգային խնդիր. եթե միջազգային հեղինակավոր փորձագետները կասկածի տակ են դնում իշխանության ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի փաստական և իրավական հիմքերը, ապա նույն հարցերը վաղ թե ուշ ծագելու են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող մյուս գործերի վերաբերյալ։ Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր անազատության մեջ գտնվող բազմաթիվ քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված գործերը նույնպես ժամանակի ընթացքում չեն դիմանալու իրավական և միջազգային մասնագիտական քննությանը։

Ավտորիտար համակարգերում արդարադատությունը դադարում է ծառայել օրենքին և սկսում է ծառայել իշխանությանը։ Այդ պայմաններում մեղադրանքները հաճախ կառուցվում են ոչ թե անվիճելի ապացույցների, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա, իսկ դատարաններն ու իրավապահ մարմինները վերածվում են իշխանության կամքը սպասարկող գործիքների։

Ժամանակը, որպես կանոն, ամենաուժեղ քննիչն է։ Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է։ ՄԱԿ-ի փորձագետների այս գնահատականը հենց այդ գործընթացի հերթական կարևոր վկայությունն է»։

Լրահոս

Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանում
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան
Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան
Երկու կողմից որակումներ եղան․ Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին
Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը
Բանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառը
«Մի տարվա թոշակս որ տամ, մի օր Ծաղկաձորում չեմ մնա». հայաստանցիներն ու զբոսաշրջիկները՝ հանգստի մասին
Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երեւանում
ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ում
Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞
Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար. Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի
Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա
Ինչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից
Որոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասին
ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց
Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով
Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը. Փաշինյանից դժգոհ են և՛ ՌԴ-ում, և՛ Եվրոպայում
Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին. «Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»
Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան

Էմոցիոնալ պոռթկում էր, իսկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ բան ասել. Նարեկ Կարապետյան

Երկու կողմից որակումներ եղան․ Կարապետյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Ուղիղ. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը

Բանակին թողել ենք միայնակ, ինչ լինի, ասում ենք՝ բանակն ա մեղավոր, քրեական ենթամշակույթն ա պատճառը

ՈՒՂԻՂ. Փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ Աժ-ում

Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց Վարդևանյանին, ի՞նչ որոշում ունի ՔՊ-ն, ընդդիմադիր թեկնածուին կողմ կքվեարկի՞

Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ քարտուղար. Պուտինը ստիպված կլինի կանգնեցնել պատերազմը․ Զելենսկի

Բանավեճ` Փաշինյանի և լրագրողի միջև. ֆեյքերը հարձակվում են ինձ վրա

Ինչու է Արմեն Գրիգորյանին Փաշինյանը հեռացրել աշխատանքից

Որոշել եմ. ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք. Փաշինյանը՝ բանակում մահվան դեպքի մասին

ՌԴ-ի հետ խնդիր կա՞․ Փաշինյանը փակագծեր բացեց

Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կարող ենք ունենալ գործակցություն՝ ներկրելու և արտահանելու հարցով

Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին. «Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»

Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան

Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

ՈՒՂԻՂ․ Կառավարության անդամների ճեպազրույցները

Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է ՊԵԿ նախագահի պաշտոնում

COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15 000 մարդ է գալու

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ