Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ի՞նչ կլինի, եթե ինչ-որ ուրիշ մեկը մեր փոխարեն որոշումներ ընդունի: Շատ «բարձր» բաները՝ դեռ մի կողմ: Իսկապես, պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե որևէ մեկիս առօրյա կյանքում, մեր գործերի, մեր ընտանիքի, մեր այգու, մեր ավտոտնակի, մեր մեքենայի հետ կապված ինչ-որ մեկ ուրիշը մեր փոխարեն որոշի, թե մենք հատկապես ինչ անենք: Մենք ինչպե՞ս կվարվենք:


Բնականաբար, կվրդովվենք, կընդդիմանանք, մեղմ ասած: Իսկ շատերը, ոչ էլ՝ մեղմ ասած, ուղղակի «կգործուղեն» ասողին շատ հայտնի «հասցեով»: Եվ նա էլ, թերևս, պիտի համարի, որ էժան պրծավ: Այսինքն, շատ ու շատ հարցերում որևէ քաղաքացի, որևէ անհատ թույլ չի տա, որ իր փոխարեն ուրիշները իր կյանքի հետ կապված բաներ որոշեն:


Նույնը պետք է լինի նաև ընտրությունների հետ կապված. որևէ քաղաքացի չպետք է թույլ տա, որ մեկ ուրիշն իր փոխարեն որոշի: Սա՝ անկախ այն բանից, թե այդ որևէ քաղաքացին ինչպես է վերաբերվում X-ին, Y-ին կամ Z-ին:


Ամեն մեկն իր որոշումն ունի: Ինչպե՞ս է, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունում: Բաժնետերերից յուրաքանչյուրն իր մասնաբաժինն ունի: Ու տրամաբանական չի լինի, որ իր փայաբաժինը հենց այնպես թողնի ուրիշի տնօրինմանը: Որոշակի առումով յուրաքանչյուրս մեր երկրի բաժնետեր ենք:


Ու ամեն մեկս մեր որոշումը պիտի կայացնենք, այլ ոչ թե թողնենք, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն: Ի վերջո, ամեն մի քվեն, ամեն մի ձայնը կարող է որոշիչ լինել: Չմասնակցելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ մյուս մասնակցողները մեր փոխարեն որոշեն:


Պատկերավոր ասած՝ մեր ձայնը, մեր քվեն երկրի, պետության կառավարմանը, որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունք տվող մեր բաժնետոմսն է: Մեծագույն սխալ կլինի այդ բաժնետոմսը չօգտագործել: Կարևոր է, որ ամեն մեկս, յուրաքանչյուրս մեր որոշումը կայացնենք՝ ինչպիսին էլ այն լինի: Այդ որոշումների հանրագումարում էլ կպարզվի, թե բոլորս միասին ուր ենք գնում, ինչպես և ինչ ենք անում: Այնպես որ, այո՛, պետք է գնալ քվեարկության, մասնակցել:


Ըստ խղճի ու մտքի: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Արսեն Զախարյանը գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խաղում
ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը
Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար
Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը
Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ
Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում