Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ՝ խրախուսանք․ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․


«Հայաստանի Հանրապետությունում գիտության, բարձրագույն կրթության և ակադեմիական համակարգի զարգացումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, մշակութային ինքնության և պետական կայունության ռազմավարական հիմնասյուն։ Պետության առաջնահերթություններից մեկը պետք է լինի գիտնականի և դասախոսի հասարակական կերպարի վերարժևորումը։ Գիտնականը պետք է ընկալվի ոչ միայն որպես մասնագիտական գործունեություն իրականացնող անձ, այլ որպես հանրային հեղինակություն, մտավոր առաջնորդ և ազգային արժեք ստեղծող գործիչ։


Հետևաբար, անհրաժեշտ է բացառել գիտնականի ակադեմիական ազատության սահմանափակման, ճնշման կամ լռեցման ցանկացած դրսևորում։ Գիտական և կրթական ոլորտներին վերաբերող հիմնարար որոշումները պետք է ընդունվեն մասնագիտական համայնքի լայն ներգրավմամբ և համաձայնությամբ, այլ ոչ թե քաղաքական կամքի թելադրանքով։ Ինչպես, օրինակ առանց գիտական համայնքի համաձայնության, Հայոց պատմությունը զուտ քաղաքական քմահաճույքի և թուրքական հայեցակարգերի ազդեցության արդյունքում դարձավ Հայաստանի պատմություն: Այդ համատեքստում կարևոր է նաև Հայաստանի դպրոցական դասագրքերի բովանդակության և որակի խորքային վերանայումը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննության միջոցով։


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը պետք է անհապաղ վերականգնվի որպես երկրի գիտական կյանքի համակարգող առանցքային կառույց։ Ակադեմիայի ենթակայությունից դուրս բերված գիտահետազոտական ինստիտուտները պետք է անհապաղ վերադարձնել միասնական ակադեմիական համակարգի ներքո՝ կանխելով դրանց մասնատման, փակման կամ տարբեր բուհական և վարչական կառուցակարգերի մեջ ներառման վտանգավոր միտումները։ Ակադեմիայի նախագահությունը, որն այսօր վերածվել է ինչ-որ անհասկանալի ու իներտ մի խորհրդակցական մարմնի, պետք է ստանա ակադեմիայի գիտական կյանքը տնօրենինելու նախկին լիազորությունները։ Աշխարհահռչակ գիտնականներ Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի և այլոց ջանքերով հիմնադրված ու կայացած ակադեմիան եղել է Հայաստանի դեմքը, և անթույլատրելի է ինչ-որ մի խմբի քաղաքական քմահաճույքներով ու կասկածելի մոտեցումներով ավերել տասնամյակների ստեղծածը։ Միաժամանակ անհրաժեշտ է բարելավել գիտաշխատողների աշխատանքային պայմանները։


Գիտական արդյունավետությունը բարձրացնելու համար ինստիտուտներում պետք է աստիճանաբար հրաժարվել բազմամարդ աշխատասենյակների համակարգից՝ ապահովելով առավել կենտրոնացված և ստեղծագործական միջավայր։ Որոշ ինստիտուտների համար հնարավոր է ներդնել նաև հեռավար աշխատանքի ճկուն համակարգեր։ Կարևոր է նաև ընդլայնել գիտաշխատողների սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ հանգստի և առողջական վերականգնման սոցիալական փաթեթները։ Ակադեմիական հաստատությունները պետք է ունենան ոչ միայն գիտական, այլև հանրահռչակման և կառավարման ժամանակակից գործիքակազմ։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ համակարգում անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական մենեջմենթի և մարքեթինգի ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն ակադեմիայի և առանձին ինստիտուտների միջազգային ճանաչելիության բարձրացմամբ։ Յուրաքանչյուր ինստիտուտ պետք է ունենա նաև իր գիտահանրամատչելի հանդեսը՝ հասարակության հետ կապն ամրապնդելու և գիտությունը հանրայնացնելու համար։ Միևնույն ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունների զարգացումը պետք է դառնա պետական առաջնահերթություն։ Այդպիսի նախաձեռնությունների շարքում կարելի է առանձնացնել Գեոդեզիայի ինստիտուտի վերականգնումը, ինչպես նաև Արցախագիտության ինստիտուտի ստեղծումը։


Բարձրագույն կրթության ոլորտում առաջնահերթ է բյուրոկրատական բարդ մեխանիզմների պարզեցումը և բուհական ինքնավարության ամրապնդումը։ Ուսանող–դասախոս–դեկանատ հարաբերությունները պետք է լինեն առավել պարզ, ճկուն և արդյունավետ, իսկ ամբիոնները պետք է ունենան իրական ակադեմիական և կառավարչական լիազորություններ, ինչպես նաև օժտվեն ինքնավարության որոշակի աստիճանով։ Կրթությունը պետք է լինի մրցունակ և հնարավորինս հասանելի, իսկ բուհերը՝ միջազգային համագործակցության ակտիվ հարթակներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային ամառային դպրոցների կազմակերպմանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև հայագիտության ռազմավարական ուղղությունների զարգացմանը։ Պետությունը, համագործակցելով մասնավոր հատվածի հետ, պետք է նպատակային աջակցություն ցուցաբերի հայագիտության տարբեր ճյուղերին։


Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ արցախագիտություն, ուրարտագիտություն, խաչքարագիտություն, գորգագիտություն, տարազագիտություն, հայ ազգագրություն և այլ ուղղություններ, անհրաժեշտ է սահմանել բարձր կրթաթոշակներ և խրախուսման ծրագրեր մագիստրոսական և թեկնածուական հետազոտությունների համար։ Այս քաղաքականությունը կնպաստի ոչ միայն գիտական նոր սերնդի ձևավորմանը, այլև ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։ Վերջին տարիներին գիտական գործունեության արդյունավետության հիմնական չափանիշներից են դարձել Scopus և Web of Science միջազգային գիտաչափական շտեմարաններում հրապարակումները։ Թեև նման համակարգերում տպագրվելը կարևոր է միջազգային գիտական ինտեգրման և տեսանելիության համար, այուամենայնիվ, այս առումով, առկա են նաև լուրջ խնդիրներ։


Նախ, գիտական գնահատման գործընթացը հաճախ վերածվում է զուտ քանակական ցուցանիշների մրցավազքի, որտեղ երբեմն առավելություն են ստանում ֆինանսական հնարավորություններ ունեցող հետազոտողները, քանի որ բազմաթիվ ամսագրերում հոդվածների հրապարակումը իրականացվում է վճարովի հիմունքներով։ Արդյունքում կարող է արժեզրկվել հայերենով գրված հիմնարար մենագրությունը կամ բարձրորակ գիտական աշխատանքը, եթե այն ընդգրկված չէ միջազգային շտեմարաններում։ Երկրորդ, Հայոց պատմության, արցախագիտության, ազգագրության և հայագիտության մի շարք այլ ճյուղերում միջազգային հրապարակումների հնարավորությունները հաճախ սահմանափակված են ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական պատճառներով։


Ցավոք, օրվա իշխանության վարած կուրսը և գիտնականներին ներկայացված պահանջները (կա՛մ տպագրում ես միջազգային գիտաչափական շտեմարաններում, կա՛մ դուրս ես մնում ակադեմիական ու բուհական համակարգից) հայագիտական և հարակից կարևոր ռազմավարական այլ ուղղություններ ուղղակի հանձնվել են օտար, շատ դեպքերում՝ Հայաստանի հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի թուրք-ադրբեջանական ազդեցության տակ գտնվող հանդեսների խմբագրությունների քմահաճույքին։ Անթույլատրելի այս մոտեցումն ուղղակի սպանում է հայագիտությունը և հարակից մի շարք գիտաճյուղեր, ինչի պայմաններում ՀՀ պետական բյուջեից վճարվող հայագետը ստիպված է ամիսներով կամ տարիներով կատարել օտար խմբագրությունների՝ հաճախ բոլորովին ոչ հայանպաստ, հիմքում քաղաքական բնույթ կրող պարտադրանքները։


Ուղղակի անհասկանալի է՝ օտար մասնագետն ինչպե՞ս է որոշում, օրինակ, Հայոց պատմության այս կամ այն ժամանակաշրջանին առնչվող աշխատության որակը, երբ նա բոլորովին հեռու է այդ հարցերից։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է միաժամանակ երկու ուղղությամբ զարգացնի իր քաղաքականությունը։


1․ Անհրաժեշտ է բարձրացնել հայկական գիտական հանդեսների որակը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային գիտաչափական չափորոշիչներին, ապահովելով բարձրակարգ խմբագրակազմ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն և խմբագիրների ու խմբագրակազմի արժանապատիվ վարձատրություն։


Պետությունը պետք է հետևողականորեն խթանի նաև հայերեն գիտական գրականության զարգացումը և պաշտպանությունը։ Կարևոր է նաև, որ հայաստանյան գիտական հանդեսները դառնան գրավիչ միջազգային հետազոտողների համար՝ ձևավորելով միջազգային խմբագրական ցանցեր և գիտական համագործակցություններ։ 2․ Անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել (այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսական խրախուսանքներ) այն հայագետներին, որոնք Հայաստանի ու հայագիտության համար ռազմավարական նշանակության իրենց աշխատանքները կհրապարակեն օտար լեզուներով տպագրվող միջազգային գիտաչափական շտեմարաններում։ Այսինքն, ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ խրախուսանք»։

Լրահոս

Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնի
Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով
Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է
Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան
Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը
Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները
Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել
Կարևոր
Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստը
Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին
Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)

Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին

Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը

Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան

TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ

Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր

ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան

Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Կիբերհարվածներ, հրթիռներ ու Թրամփի աղմկոտ խոսքը. TRIPP նախագծի մեկնարկը

Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP-ի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան

ԱԲ-ն կարող է նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն տալ․ Փաշինյան

Հայաստանում այսօր ավելի շատ բնակարաններ են կառուցվում, քան ԽՍՀՄ տարիներին․ Փաշինյան

Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան

Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորը

Սքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքը

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին

Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար