Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ 2026 թ. ընտրությունների ժամանակացույցը․ սահմանվել են հիմնական փուլերն ու վերջնաժամկետներըՀայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հստակեցնելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը և կարևոր վերջնաժամկետները։Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ ընտրական գործընթացը մտնում է ակտիվ փուլ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։
Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար՝ յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ, կներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Վերջինս այդ տվյալները կամփոփի և կհրապարակի իր կայքում՝ սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը։Ժամանակացույցով նախատեսվում է նաև էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը․ էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների համար նախատեսված անհատական ծածկագրեր պարունակող ծրարները կտրամադրվեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին՝ համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում՝ մինչև մայիսի 7-ը։

Մինչև մայիսի 8-ը կկատարվի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը՝ ըստ ընտրական տեղամասերի։ Նույն օրը վերջնաժամկետ է նաև կուսակցությունների և դաշինքների համար՝ նախընտրական հիմնադրամներ բացելու առումով, որոնք պետք է գործեն Երևանում և բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որևէ առևտրային բանկում։Նախընտրական քարոզչության պաշտոնական փուլը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը՝ ժամը 24:00-ը։ Այս ընթացքում ընտրողներն ու քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրականացնել ակտիվ քարոզչություն։Մայիսի 8-ից մինչև մայիսի 13-ը՝ ժամը 18:00-ը, ԿԸՀ-ին կներկայացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը։
Միևնույն ժամանակ, մինչև մայիսի 13-ը կուսակցությունները, դաշինքները և նրանց ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պարտավոր են ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը։Տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նախատեսված են մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ինչը կարևոր փուլ է ընտրական գործընթացի կազմակերպման տեսանկյունից։Բացի այդ, ժամանակացույցը ներառում է նաև վերահսկողական և հաշվառման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ մինչև մայիսի 23-ը համապատասխան մարմինները պետք է ԿԸՀ ներկայացնեն զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հաշվառված ընտրողների թվերը։

Նշվում է նաև, որ ընտրական գործընթացում ներգրավված անձինք՝ տեղամասային հանձնաժողովների անդամներն ու տեխնիկական մասնագետները, կարող են մինչև մայիսի 24-ը դիմել՝ իրենց հաշվառման վայրի ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և գտնվելու վայրի ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկվելու համար։

Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցը նպատակ ունի ապահովել ընտրական գործընթացի կազմակերպված, թափանցիկ և վերահսկելի իրականացումը՝ սահմանելով հստակ փուլեր և պատասխանատու մարմիններ։Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը
Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում