Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, առանց անուններ տալու հայտարարեց, որ այն գործարարի նկատմամբ, որի Սևանա լճի ափին գտնվող առանձնատան մի հատվածը քանդվել է դատախազության պահանջով, նրան առնչվող «փողերի լվացման վարույթ կա»։ Թե ով է այդ գործարարը և ինչ կարգավիճակ ունի, դատախազը չմանրամասնեց, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արցախցի գործարար Արման Հակոբջանյանին, որի վերաբերյալ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պաշտոնական հաղորդում է ներկայացվել դատախազություն։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 30-ին հաղորդում է ներկայացվել Վելես իրավապաշտպան ՀԿ-ի կողմից գլխավոր դատախազին։ Այն վերաբերում է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ից գումարների հափշտակման և դրանք ՀՀ-ում հետագա օրինականացմանը»։

Հաղորդման հեղինակ Մարինա Պողոսյանը գրել է, որ «Արման Հակոբջանյանը հանդիսացել է «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։

Մի շարք գործարքներում եղել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ՝ հանրահայտ Գրիգորի Սարկիսյանի որդու՝ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Կարեն Սարգսյանի հետ, եղել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (գեներալ Օգանովսկու) բարձր հովանու ներքո և սկզբնական շրջանում ՀՀ-ում, օգտվելով Օգանովսկու կապերից, շարունակել է իր արտոնյալ գործունեությունը արդեն ՀՀ տարածքում»։Ըստ հաղորդման՝ «փաստացի գումարներն անխափան յուրացնելու և գումարների շարժը թաքցնելու նպատակով 27․04․2002 թ․ Հայաստանում հիմնվում է ԱՀ գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ի նույնանուն «Կապավոր» ՍՊԸ-ն, որի իրավանախորդը հանդիսացել է նույն օրը ԼՂ-ում գրանցված «Դորկապ Պլյուս» ՓԲԸ-ն, և որի 100% բաժնետերը հանդիսացել է ՀՀ-ում գրանցված «Կապավոր» ՍՊԸ-ն»։Ինչ ունեն Հակոբջանյանները«Կապավոր» ՍՊԸ-ի բաժնետերերն են հանդիսացել Արման Հակոբջանյանը, վերջինիս եղբայր Արայիկ Հակոբջանյանը։ Հարկ է նշել, որ ԼՂ գրանցված «Կապավոր» ՍՊՆ-ն չի կատարել ԱՆՀ-ի հանդեպ 36,822,257 ՀՀ դրամի վարկային պարտավորությունները։➢ «Ասֆալտագործ» ԲԲԸ, հիմնադրված 06․09․2002 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ, հիմնադրված 16․04․2007 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, որի հիմնադիրներն են եղել Արման Հակոբջանյանի հայրը՝ Մարատ Հակոբջանյանը, եղբայրը՝ Արայիկ Հակոբջանյանը և ոմն Գարրի Գրիգորյան՝ տարբեր մասնաբաժիններով։ Հետագայում մասնաբաժինները բաշխվել են վերջինիս մոր՝ Լիրա Գալստյանի և Արման Հակոբջանյանի միջև։

➢ «Ասֆալտագործ» ՍՊԸ ԱՐՀԿ, հիմնադրված 29․05․2008 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։➢ «Կապավոր» ՍՊԸ, հիմնադրված 12․10․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով։ 29․12․2023 թ․ վերանվանվել է «Կապ գրուպ» ՍՊԸ, որի 100% մասնակից է հանդիսացել Արման Հակոբջանյանը, տնօրեն՝ Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը (այս անձնավորությունը հանդիսանում է Արման Հակոբջանյանի փոխկապակցված անձ այլ կազմակերպություններում ևս)։➢ «Կապավոր քոնսթրաքշն» ՍՊԸ, հիմնադրված 21․07․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47 հասցեով, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան, տնօրենը՝ նույն Գրաչիկ Գրիգորիի Սարքիսյանը։➢ «Կապավոր շին» ՍՊԸ, հիմնադրված 14․03․2022 թ․, գրանցված ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ 1 թղմ., 4, 2 հասցեով։ Հատկանշական է, որ վերոնշյալ կազմակերպությունը հիմնադրվել է ոմն Մարատ Ռուբիկի Գևորգյանի կողմից՝ 100% բաժնեմասով՝ 50,000 ՀՀ դրամ արժողությամբ։ Երկու ամիս անց սույն կազմակերպության բաժնեմասը փոխանցվել է ոմն Գուրգեն Ռուդիկի Համբարձումյանի, որից 2 ամիս անց՝ 04․07․2023 թ․, Արման Հակոբջանյանը դառնում է նույն կազմակերպության 100% բաժնեմասի սեփականատեր՝ 1,005,050,000 ՀՀ դրամով։➢ «Պլատինիում գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 07․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, մասնակիցներ՝ Արման Հակոբջանյան և 01․03․2024 թ-ից Էրիկ Դանիելյան։➢ «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 28․11․2022 թ․, գրանցված ք․ Երևան, Շիրակի փ․ 47/12 հասցեով, գործունեության հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնք, Տալվորիկ գյուղ, 100% մասնակից՝ Արման Հակոբջանյան։➢ «Պերֆեկտ գարդեն» ՍՊԸ, հիմնադրված 29․06․2023 թ․, գրանցված ք․ Երևան, Նոր Նորք, 7 զնգվ., 2, բն. 18, գործունեության հասցե՝ մարզ Արմավիր, գյուղ Դալարիկ։

➢ «Գազ սթրիմ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայք, Վերին Պտղնի, Սևան-Երևան մայրուղի 20 հասցեով։➢ «Ֆլեյմ Գազ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արմավիրի մարզ, Արգավանդ, Կենտրոնական 2 փ., 8 հասցեով։➢ «Գազ փունթ» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Կոտայքի մարզ, Եղվարդ, Զովունի 1/183 հասցեով։➢ «Գազ շեն» ՍՊԸ, հիմնադրված 27․09․2022 թ․, գրանցված Արարատ, Ազատաշեն 3 փ., 2/3 հասցեով։➢ «Դղյակ Հոթել» ՍՊԸ, հիմնադրված 09․12․2010 թ․, գրանցված Դիլիջան, Սայաթ-Նովա 50, գործունեության հասցե՝ Ավան, Աճառյան 37։➢ «Էկո տոպ» ՍՊԸ, հիմնադրված 19․04․2021 թ․, գրանցված Լոռի, Վանաձոր, Զորյան փ., շ․ 79, բն. 99, գործունեության հասցե՝ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մոնթե Մելքոնյան 24/1։Փաշինյանը հյուրընկալվեց գործարարին՝ հիանալով նրա 180 հա դեղձի այգիներովՍակայն այս պատմությունն ունի նաև ակնհայտ քաղաքական շերտ։ 2026 թվականի ապրիլի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզ, որտեղ շրջել էր Արման Հակոբջանյանին պատկանող «խելացի այգիներում»։Այցի ընթացքում Հակոբջանյանը հայտարարել էր, որ ծրագրի իրականացման համար «մոտ 3 միլիարդ դրամ ներդրվել է իրենց միջոցներով», իսկ մնացածը իրականացվել է պետական աջակցության՝ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում։

Այս ֆոնին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է, որ նման բարձր մակարդակի այցերը կարող են դիտարկվել որպես հովանավորչության ազդակ։ Սակայն նույն ժամանակահատվածում Աննա Վարդապետյանի հայտարարությունը ԱԺ-ում հստակ ուղերձ էր պարունակում՝ օրենքի առաջ արտոնյալներ չեն լինելու։

Եվ այս իրավիճակում ձևավորվում է հակասական պատկեր․ մի կողմից՝ ծանր մեղադրանքներ՝ հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ, մյուս կողմից՝ գործարարի հրապարակային ակտիվություն և բարձր մակարդակի քաղաքական այցեր։Եթե դատախազության հայտարարությունը հետևողական լինի, ապա այս գործը կարող է դառնալ ցուցիչ՝ արդյոք Հայաստանում իսկապես բացառվում է քաղաքական հովանավորչությունը, թե ոչ։

Մի բան, սակայն, մնում է առանցքային․ եթե ներկայացված կասկածները հաստատվեն իրավական կարգով, ապա խոսքը լուրջ հանցագործությունների մասին է, և այդ դեպքում պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի՝ անկախ որևէ կապից կամ հանգամանքից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC
Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ
Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումները
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ
Ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով
«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձը
Ուկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին
Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ
Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան
«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ
ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ
«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը
ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»
Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը

Լրացուցիչ նորություններ

...

Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ

«Հրապարակ»․ Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը

ՔՊ-ն հետ է քաշվում․ իշխանությունը պատրաստվում է ապահովել «Ուժեղ Հայաստանի» երկու հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ «Ժողովուրդ»

Փաշինյանը որոշել է հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին

«Ժողովուրդ». Իրավապահները մտահոգված են նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել

«Ժողովուրդ». ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. ի՞նչ է սպասվում Գուրգեն Արսենյանին

«Հրապարակ»․ Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում

«Հրապարակ»․ Պապիկյանի դեմ բունտ է հասունանում

«Ժողովուրդ». ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»

«Ժողովուրդ». Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ». ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից

«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է ԱԺ պաշտոններում ընտրությունը սերիալի վերածել

Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում

Երիտասարդ զինվորների մահվան թվերը Քննչականը «գաղտնիք» է համարում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը