Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ակնհայտից էլ ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նախկինացավը» հանրության որոշակի մասին հանգիստ չի տալիս: Ավելին, այս հարցը հանգիստ չի տալիս քաղաքական որոշակի ուժերի: Ու, նկատենք, խոսքը տվյալ դեպքում ՔՊ-ի կամ Փաշինյանին կցակողված սատելիտների մասին չէ միայն: Նրանց պարագայում ամեն ինչ պարզ է: «Նախկինացավը» նրանց քարոզչական սնուցիչներից ու «բոբո»-ներից մեկն է: Եվ հենց իրենք էլ այն հղկել, փաթեթավորել ու նետել են դաշտ: Տվյալ դեպքում, խոսելով «նախկինացավի» մասին, նկատի ունենք ոչ իշխանական, ավելին՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կամ այդպես դիրքավորված որոշ ուժերի, շրջանակների, անհատների: Առհասարակ, «նախկինների» թեման, այս կամ այն ուժի՝ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, առավել ևս՝ ընտրություններին մասնակցելը թույլ տալ-չտալու մասին հայտարարությունները, ինչպես ասում են, «նիկոլականության» ուղիղ դրսևորումներ են։


Դրանք Փաշինյանի սատելիտենց, նրան կցված ուժերի թեմաներն են և, ընդհանրապես, նշանակում են իշխանությունների ու «կիցերի» ջրաղացին ուղղակի ջուր լցնել։ Առավել հետաքրքիր է, որ այդ թեմաները շրջանառում են հենց «նախկինները», ասենք՝ նախկինում պաշտոններ ունեցողները, Փաշինյանի նախկին թիմակիցները, որոնք այսօր դիրաքավորվել են որպես թունդ ընդդիմադիր, և այլն: Տրամաբանությունը հասկանալի է. եթե հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեն ընտրություններին, ապա ցանկացած քաղաքական միավոր, եթե նույնիսկ մի «Գազելի» նստատեղերի չափ կուսակցական կամ աջակից ունի, կարող է մինչև մի 4 տոկոս ձայն հավաքելու հնարավորություն ունենալ:


Դե, առնվազն կարող է հավակնել նման «բարձունքի»: Նման այն մրցույթներին, երբ երեք մասնակիցների պարագայում պատվավոր երրորդ հորիզոնականն ես զբաղեցնում, այսինքն՝ բրոնզե մեդալակիր ես, էլի... Մի խոսքով, առաջիկա ամիսներին երկու կարևոր հանգամանք կարող է դառնալ լակմուսի թուղթ ընդդիմադիր դիրքավորված ուժերի համար. նախ՝ որքանով են նրանք շահարկում «նախկինների» թեման, երկրորդ՝ որքանով են զերծ մնում այլ ընդդիմադիր ուժերի վրա «քարպրանոցիից», թեկուզ՝ շա՜տ «բարի նպատակներով»:


Չէ, քննադատությունից որևէ մեկը չի կարող ապահովագրված լինել, սակայն այս փուլում առաջնային պետք է լինի այն հարցը, թե ընդդիմադիր դիրքավորված ուժերը ի՞նչ նպատակ են իրենց առջև դնում՝ պայքարելու գործող իշխանությունների դե՞մ, ինչը քաղաքագիտական կանոններով բնական է ընդդիմության համար, թե՞ պայքարելու այլ ընդդիմադիրների դեմ՝ մի քանի հազար ձայն ավելի ստանալու հույսով:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում