Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանն ու յուր քպականները, «ներկուսակցական քարոզի» անվան ներքո, իրականում զբաղված են ամենաիսկական նախընտրական քարոզարշավով: Հընթացս նկատենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակացույցը, ըստ որի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մայիսի 8-ին և ավարտվում է հունիսի 5-ին ժամը 24:00-ին: Ու վերջ: Իսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախընտրական քարոզչություն սկսել են իրականացնել մայիսի 8-ից երկու ամիս առաջ՝ այս ամսվա սկզբից: Սա իրավաբանները և քաղաքական շատ գործիչներ համարում են օրենքի կոպտագույն խախտում:


Բայց դա միայն խնդրի մի կողմն է: Այս քարոզարշավի ընթացքում, կարելի է ասել՝ ուղիղ եթերում, բոլորը տեսնում են վարչական ռեսուրսի հստակ չարաշահում, ի լրումն՝ Փաշինյանի կողմից իր վարչապետական լիազորությունների չարաշահում և վերազանցում: Ասենք՝ մի տեղ հանձնարարում է կոնկրետ անձի չնշանակել մանկապարտեզի վարիչ, ինչը դուրս է վարչապետի իրավասությունների շրջանակից, մեկ այլ տեղ «դաբրո» է տալիս խոշորացված համայնքի ղեկավարին՝ բնակավայրի ղեկավար նշանակելու, ինչը ևս իր լիազորությունների մեջ չի մտնում: Գումարած՝ տարաբնույթ խոստումներ է տալիս: Եթե նա որպես ՔՊ վարչության նախագահ է հանդես գալիս, ապա ինչո՞ւ է ներկայանում վարչապետի «կոստյումով»:


Եթե զուտ ներկուսակցական այց է, ինչո՞ւ է հանդիպումներ ունենում այլ քաղաքացիների հետ՝ էլի վարչապետական «կոստյումով»: Եթե վարչապետի այց է մարզեր, ապա ինչո՞ւ հենց հիմա, կամ՝ ինչո՞ւ ներկուսակցական քարոզչության քողի ներքո և 50 քպականների հետ: Մի խոսքով, այս բոլոր հակասականությունները վկայում են մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը բուն ընտրարշավի պաշտոնական մեկնարկից երկու ամիս առաջ քարոզարշավի է դուրս եկել: Ընդ որում, դրա ապահովման համար, ի դեպ, ներգրավվում են ոստիկանական ուժեր, այլ պետական մարմինների, ՏԻՄ-երի աշխատակիցներ ու անձնակազմեր:


Ու դա օրենքո՞վ է: Եթե այլ քաղաքական ուժեր ևս դուրս գան «ներկուսակցական քարոզչության», իրավապահներն ու պետական այլ մարմինները նույն կերպ աջակցելո՞ւ են: Թե՞ հակառակը... Հ.Գ.- Ի դեպ, նշենք, որ որոշ բնակավայրերում փողոցներում արդեն կախված են ՔՊ-ի քարոզչական պաստառները: Թե ինչ գումարներով, ում հաշվին, առավել ևս՝ ինչու, դեռ կանդրադառնանք:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում