Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց

Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։

Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։ Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։

Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։ Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։ 

Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։ Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։ Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան։

Լրահոս

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով
Շտապ
Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)
Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է
Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ա՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում. Հայրիկյան (տեսանյութ)
Կենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին
Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան
Մեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ
Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի
ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ)
Կարևոր
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից
Կարևոր
Ընտանեկան և կենցաղային բռնnւթյան մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են (տեսանյութ)
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ա՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում. Հայրիկյան (տեսանյութ)

Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ)

Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)

Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ)

Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

ԿԸՀ-ի որոշումը, ԱՄՆ-ի կոչը Բաքվին. Լավ նորությունն այն է՝ ֆոբիաները բուժվում են․ Զախարովան՝ Կալլասին

«Շտապօգնություն» ենք կանչել, մարդն արևահարվել է, նևրոզ ունի, սթրեսի մեջ է. «Առինջ մոլի» փոխտնօրեն

Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով

Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

ՈՒՂԻՂ․ Տաղավարների փակումը վտանգել է աշխատանքը. Առինջ մոլի աշխատակիցները բողոքում են

Սահմանային անցակետերում կուտակային կայանատեղիներ կլինեն, ովքե՞ր կկարողանան օգտվել

Անշարժ գույք գնողներն այլևս Նոտար այցելելու կարիք չեն ունենա

Ոչ ֆորմալ կրթություն՝ ավագ դասարանի աշակերտների համար, ի՞նչ է սպասվում դպրոցներին

Եկամտահարկի հետ վերադարձի օրենքը կշարունակի ակտիվորեն գործել մարզերում

ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունները

Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)