Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՊԵԿ-ը հրաժարվեց բացահայտել բռնագրավված պարաֆինի ճակատագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու նախկինում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարաֆինի խոշոր խմբաքանակի պատմությունը, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, բռնագրավվել էր ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման օրոք։


Մասնավորապես, խմբագրությունը փորձել էր պարզել մի շարք առանցքային հարցեր՝ երբ և ում կողմից է տվյալ պարաֆինը ներմուծվել Հայաստան, ինչ ծավալով է եղել այն, ո՞ր ընկերությունն է եղել ներմուծողը, ինչ հիմքով է այն բռնագրավվել՝ վարչական վարույթի, քրեական գործի, թե մաքսային այլ խախտման շրջանակում։


«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր՝ • ո՞ր որոշմամբ և ե՞րբ է իրականացվել բռնագրավումը, • որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է պահեստավորվել պարաֆինը, • ի՞նչ է եղել դրա հետագա ճակատագիրը՝ վաճառք աճուրդով, ոչնչացում, վերադարձ ներմուծողին, թե այլ որոշում։


Եթե իրականացվել է վաճառք, ապա խնդրել էինք ներկայացնել նաև վաճառքի ամսաթիվը, գինը և գնորդի տվյալները։ Իսկ եթե ապրանքը ոչնչացվել է՝ ոչնչացման ակտի վերաբերյալ տեղեկությունները։


Բացի այդ, հարցման մեջ ընդգծվել էր ևս մեկ կարևոր հանգամանք՝ արդյոք տվյալ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ, և եթե այո՝ ինչ ընթացք ունի այն, ինչպես նաև՝ պետական բյուջե մուտքագրվե՞լ են արդյոք միջոցներ տվյալ խմբաքանակի իրացման արդյունքում։ Սակայն Պետական եկամուտների կոմիտեն, ըստ էության, հրաժարվել է պատասխանել հարցերին։


ՊԵԿ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մաքսային մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն հրապարակելու կամ փոխանցելու տեղեկատվություն, որը կարող է պարունակել պետական, առևտրային, հարկային, բանկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք։


ՊԵԿ-ի պարզաբանմամբ՝ նման տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են նույն օրենսգրքով կամ միջազգային պայմանագրերով։


Այլ կերպ ասած՝ պետական մարմինը չի հրապարակել ո՛չ ներմուծողի տվյալները, ո՛չ բռնագրավման իրավական հիմքը, ո՛չ էլ ապրանքի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն։


Մինչդեռ հարցը հանրային հետաքրքրության առարկա է․ խոսքը վերաբերում է Հայաստան ներմուծված խոշոր խմբաքանակի ապրանքի ճակատագրին, որի իրացման կամ ոչնչացման դեպքում, տեսականորեն, կարող էին պետական բյուջե մուտքագրվել զգալի գումարներ։


«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել թեման և առաջիկայում կներկայացնի նոր մանրամասներ պարաֆինի այս պատմության վերաբերյալ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում
Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին
ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին մի շարք հրաձգություններ են տեղի ունեցել. հինգ մարդ է զոհվել
Հելոուինի գիշերը Դելավերի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում