Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ով է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պետք է հայտնի, թե որտեղ է աշխատում իր հայրը։ Ի պատասխան՝ Աննա Գրիգորյանը պարզաբանեց, որ իր հայրը ողջ կյանքում եղել է միջին օղակի պետական ծառայող և մինչ այժմ շարունակում է աշխատել համակարգում ու ենթարկվում է տարաբնույթ ճնշումների։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ վերջին շրջանում իր ընտանիքի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։


Նրա խոսքով՝ եղբայրը, որը երկար տարիներ պետական համակարգում ծառայել է, պարզապես հեռացվել է աշխատանքից՝ իր ընդդիմադիր քաղաքական դիրքորոշման պատճառով։ Այս հայտարարությունների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, թե ով է իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, նրա հայրը և ինչ ճանապարհով է նա հասել խորհրդարան։ Տեղեկացնենք, որ մինչ իշխանական թիմին միանալը, Հասմիկ Հակոբյանը 2014-2015 թթ. աշխատել է «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարում։


Այնուհետև՝ որպես գործավարուհի Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, որի մասին բազմիցս գրվել է։ Հետագայում նա ներգրավվել է «Օրինաց երկիր» կուսակցության մեդիա արշավներում և աշխատել որպես փաստացի կուսակցության քարոզիչ կուսակցական Հ3 հեռուստաալիքում։ Քաղաքական իրադարձությունների փոփոխությունից հետո Հակոբյանը դարձավ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզիչ՝ աշխատելով հայտնի գործարարի լրատվական կայքում։ Ավելի ուշ նա աշխատել է նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։


Հետո, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ դարձավ, Հակոբյանն ու իր բարեկամները առաջընթաց գրանցեցին։ Հենց այդ շրջանում, թերևս օգտագործելով ԱԺ նախագահի հետ ունեցած մտերմությունը, Հասմիկ Հակոբյանը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել մի շարք ծանոթների և հարազատների, որոնց մասին Ժողովուրդը վաղուց է գրել https://armlur.am/1297243/։ Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Արմեն Հակոբյանը, որը մինչև այդ որևէ տեղ չէր աշխատել, աշխատանքի է ընդունվել Ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում։ Նա նաև բենզինի կտրոններն է բաշխում։


Բացի այդ, նրա ազգական Նինա Հակոբյանը աշխատանքի է տեղավորվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, քրոջ ամուսինը՝ Վարոն, դարձել է Ալեն Սիմոնյանի վարորդ։ Հասմիկ Հակոբյանի միջամտությամբ խորհրդարանի բուժկետում աշխատանքի են ընդունվել նաև նրա շրջապատի մի քանի անձինք, այդ թվում՝ բուժքույր Լիլիթ Օհանյանը։ Իսկ իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ է նշանակվել Մարի Ստեփանյանը։ Այսպիսով, ընդդիմադիր պատգամավորի ընտանիքի զբաղվածությամբ հետաքրքրվող իշխանական պատգամավորի պարագայում հարցեր են առաջանում արդեն իր քաղաքական կենսագրության և խորհրդարանում ձևավորված կադրային նշանակումների շուրջ, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները։


Բա ԽԾԲ-ն մերժում էիք»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում