Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանի հայտարարագիրը թվերի առումով ուշագրավ պատկեր է բացում․ համեմատաբար միջին պետական աշխատավարձի դիմաց՝ խոշոր կանխիկ միջոցներ, բազմաբնակարան գույք և տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսական հոսքեր։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Եսայանի կենսագրությունն ու հայտարարագիրը․ նա փոխնախարար է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ գլխավոր քարտուղարից մինչև վարչության պետ։ Մոտ երեք տասնամյակ՝ ֆինանսաբյուջետային համակարգում։ Այսինքն՝ ողջ կյանքում եղել է պետական համակարգի ներկայացուցիչ։


Ութ անշարժ գույք՝ տարբեր մարզերում և Երևանում Հայտարարագրում ներկայացված է 8 միավոր անշարժ գույք՝ • Ավտոտնակ՝ Երևան (2014, «այլ» եղանակով) • Անհատական տուն՝ Արարատի մարզ, Ազատավան (2012, գնում) • Բնակարան՝ Երևան (2004, գնում) • Անավարտ շինություն՝ Կոտայքի մարզ, Քասախ (2022, գնում) • Հողամաս՝ Երևան (2014, գնում) • Ավտոկայանատեղի՝ Երևան (2021, գնում) • Բնակարան՝ Երևան (2021, գնում) • Բաժնային սեփականությամբ բնակարան՝ ¼ բաժին, Երևան (2012, ժառանգություն) Գույքի մի մասը համատեղ է, մեկը՝ բաժնային, ավտոտնակը՝ միանձնյա։ Երկու ավտոմեքենա Փոխնախարարը հայտարարագրել է՝ • LEXUS (2014 թ., ձեռք բերված՝ 2018-ին) • SUZUKI (2017 թ., ձեռք բերված նույն տարում) 60 հազար դոլարի պարտատոմսեր՝ զրոյացված Հայտարարագրում նշված է բաժնեմաս «ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում՝ 5,000 դրամ արժեքով։ Միաժամանակ տարվա սկզբին առկա է եղել 60,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս (ARMBROL OJSC), սակայն տարեվերջին դրանց արժեքը դարձել է 0։ Չի հստակեցվում՝ դրանք վաճառվե՞լ են, մարվե՞լ, թե այլ կերպ օտարվել, և որտեղ է արտացոլված ստացված գումարը։ 50 մլն դրամ փոխառություն՝ սեփական ընկերությանը «ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տարվա սկզբին տրամադրված է եղել 50 մլն դրամ փոխառություն։ Տարվա ընթացքում վերադարձվել է 48 մլն դրամ, տարեվերջին մնացել է 2 մլն դրամ։


Բացի այդ, հայտարարագրված է 60,000 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։ Ամենաուշագրավը՝ կանխիկ միջոցները Տարեվերջին հայտարարագրված է՝ • 50 մլն դրամ կանխիկ • 140,000 ԱՄՆ դոլար կանխիկ • 45,000 եվրո կանխիկ (պատկանում է երրորդ անձի, սակայն գտնվում է իր տնօրինության կամ օգտին) Այսինքն՝ միայն դոլարային կանխիկը մոտենում է 140 հազարին, իսկ եվրոյով ևս զգալի գումար կա՝ բանկային համակարգից դուրս։ Եկամուտ և ծախս 2024 թվականին աշխատավարձը ՀՀ ֆինանսների նախարարությունից կազմել է 15,107,512 դրամ։


Միևնույն ժամանակ՝ • Հիպոտեկային վարկի մնացորդ՝ 26,4 մլն դրամ • Տարվա ընթացքում վարկի մարում՝ 3,655,000 դրամ • Անշարժ գույքի վերանորոգում՝ 18,000,000 դրամ Թվային հակադրություններ Թվերը համադրելով՝ առաջանում են մի քանի առանցքային հարցեր․ Եկամուտ-ծախս բալանս 15 մլն դրամ տարեկան աշխատավարձի պայմաններում իրականացվել է 18 մլն դրամ վերանորոգում, կատարվել են վարկային մարումներ և միաժամանակ պահպանվել են խոշոր կանխիկ միջոցներ։ Կանխիկի ծավալներ 50 մլն դրամ և 140 հազար դոլար կանխիկ պահելը՝ բանկերից դուրս, պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում անխուսափելիորեն առաջացնում է միջոցների ծագման և հարկային թափանցիկության հարց։


Պարտատոմսերի «անհետացում» 60 հազար դոլարի պարտատոմսերի զրոյացումը պահանջում է բացատրություն․ որտե՞ղ է դրանց իրացումից ստացված գումարը։ Շահերի բախման ռիսկ Պաշտոնատար անձի կողմից սեփական ընկերությանը 50 մլն դրամ փոխառություն տրամադրելը և միաժամանակ բաժնեմաս ունենալը կարող է դիտվել որպես շահերի բախման պոտենցիալ ռիսկ։ Երրորդ անձի կանխիկ միջոցներ 45 հազար եվրոյի տնօրինումը, որի սեփականատերը այլ անձ է, լրացուցիչ հարցեր է առաջացնում վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում