Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից

Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել:


Մենք հարցում էինք ուղարկել մարզպետարաններ՝ պարզելու, թե մարզպետներն ինչ հիմքով են ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:


Մի քանիսը պատասխանել են, մի քանիսը՝ ոչ։ Օրինակ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե ՀՀ զինված ուժերում ծառայություն չանցնելու հիմքերն անձնական տվյալներ են, որոնք հրապարակման ենթակա չեն: Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հայտնել է.


«Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել եմ օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ հայտնում եմ, որ ժամկետային զինվորական ծառայություն չանցնելու պատճառները հանդիսանում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, որոնց հրապարակման վերաբերյալ համաձայնություն չտալն իմ իրավունքն է (հիմք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդված)։


Հարկ եմ համարում տեղեկացնել նաեւ, որ մասնակցել եմ բոլորիս հայտնի՝ 2016 թվականի քառօրյա, 2020 թվականի քառասունչորսօրյա, 2022 թվականի Ջերմուկի մարտական գործողություններին»։


Արմավիրի մարզպետարանից պատասխանել են․ «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մինչեւ 2017 թվականը գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (վերաբերելի, ուժը կորցրած՝ 15.11.2017թ. ՀՕ-195-Ն, 73-րդ հոդվածի 8-րդ մաս) դրույթների հիմքով համարվել է զինապարտ՝ սահմանված ժամկետներում մասնակցելով նախազորակոչային եւ զորակոչային նախապատրաստության միջոցառումներին:


Նույն օրենքով սահմանված կարգով, 2008-ից մինչ օրս հաշվառված է ՀՀ զինված ուժերի պահեստազորում: Վահրամ Խաչատրյանը մասնակցել է 2016-ի ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին եւ 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմին»:


Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, այսինքն՝ առողջական պատճառով:


Արարատի մարզպետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ գրել են. «Սեդրակ Թեւոնյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առողջական պատճառներով:


Լրացուցիչ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ առողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, համարվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ եւ ենթակա չէ հրապարակման՝ առանց տվյալ անձի համաձայնության»:


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «ՀՀ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով եւ նույն հոդվածի 5-րդ մասով:


Առաջինը սահմանում է երկու կամ ավելի երեխա ունենալու հանգամանքը, իսկ 5-րդ մասը սահմանում է, որ քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարին լրանալու օրը: «Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»: Տավուշի մարզպետարանից էլ պատասխանել են․


«Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ձեր կողմից պահանջվող անձնական տվյալները չեն տրամադրվում»:


Սակայն, ինչպես հայտնի է, պետական պաշտոնյաների՝ բանակում զինծառայություն անցնելը համարվում է պարտադիր պայման եւ չի կարող թաքցվել հանրությունից՝ այն անձնական տվյալների պաշտպանության ներքո չի կարող լինել։

Լրահոս

Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ
Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին
Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում