Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։

Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակության վայր, հետևել է իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկվել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր՝ ներառյալ բացահայտ լուսանկարներ։Վերջին օգտագործված հեռախոսահամարը, որով, ըստ հաղորդման, կապ է հաստատվել, եղել է +374 91 527994։
Իրավապահներին ներկայացվել է նաև տվյալ անձի լուսանկարը՝ նույնականացման նպատակով։

Դատախազությունը շուրջ մեկ ամիս որևէ բան չի արել։ Իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։ Այնուհետև Սամսոնյանը դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացրել, դատարանը քննել է ու այդ անձին տնային կալանք տվել։


Բայց Սամսոնյանը դեռ մտահոգված է, քանի որ այդ անկանխատեսելի անձը կրկին կարող է հայտնվել այնտեղ, որտեղ ինքն է լինում, ու կրկին հարձակվել իր վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից փորձել է հետաքրքրվել նշված անձի մասին ու պարզել, արդյոք այդ քաղաքացին հետախուզման մեջ է գտնվում․ • արդյոք նշված անուններով հանդես եկող անձը հանդիսանում է Նիդերլանդների քաղաքացի, • օրենքով թույլատրելի սահմաններում տրամադրել նույնականացնող տվյալներ, • պարզաբանել՝ արդյոք տվյալ անձը հետախուզման մեջ է կամ հանդիսանում է որևէ ընթացիկ քրեական վարույթի սուբյեկտ Նիդերլանդներում։


Դիմումում ընդգծվում է, որ խնդիրը կարող է առնչվել հանրային և քաղաքական գործչի անվտանգության հետ և ունի հանրային հետաքրքրություն։ Դեսպանությունը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել։ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցվել է նաև Նիդերլանդների Թագավորության դեսպանության պատասխանը, որտեղ նշված է․ «Սա տեղական ոստիկանության իրավասության գործ է, ուստի խնդրում ենք Ձեր հարցերն ուղղել նրանց։ Որպես ընդհանուր կանոն՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանությունները երբեք չեն մեկնաբանում մամուլի համար առանձին դեպքեր»։


Այսպիսով, դիվանագիտական կառույցը գործը համարել է բացառապես տեղական իրավապահ մարմինների իրավասության տիրույթում և հրաժարվել է հրապարակային մեկնաբանությունից։ Դատախազության պատասխանատվության գոտում Ներկայացված փաստերի պարագայում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն հետապնդման և սպառնալիքների, այլև անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի տարածման հնարավոր հանցակազմերին։


Հատկանշական է նաև, որ, ըստ դիմումատուի, թիրախը կին հանրային գործիչ է։ Սա լրացուցիչ պարտավորություն է դնում իրավապահների վրա՝ բացառելու սեռով պայմանավորված ճնշման կամ վախեցման որևէ դրսևորում և ապահովելու գործի օբյեկտիվ, արագ և թափանցիկ քննություն։ Գործի զարգացումը կարող է ցույց տալ՝ արդյոք իրավական համակարգը պատրաստ է արդյունավետ արձագանքել սահմանանցանց հետապնդման, կիբերհարձակման և հնարավոր միջպետական բնույթի գործերին, թե այն կմնա հերթական չպարզաբանված պատմությունների շարքում։ «Ժողովուրդ» օրաթերթը կհետևի դատախազության արձագանքին և պատրաստ է հրապարակել նաև հակառակ կողմի դիրքորոշումը»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Չարենցավանի 18-ամյա բնակիչը Արշակունյաց պողոտայում մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար, ապա դիմել է փախուստի
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Շտապ
Զանգվածային թունավորման հետեւանքով հոսպիտալացվել է 100 երեխա Վրատանում
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն հատուկ գրաֆիկով
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը Երևանում առաջինն է քվեարկել Պետդումայի ընտրություններում
Volkswagen-ի նոր էլեկտրամեքենան ստացել է լեգենդար Golf-ի բնավորությունը (Լուսանկարներ)
Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել
Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան

Լրացուցիչ նորություններ

...

21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը