ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը զգուշացրել է Իրանին Իսրայելի վրա հերթական հարձակման մասին, քանի որ ԱՄՆ-ը չի կարողանա զսպել հրեական պետությանը, եթե վերջինս պատասխանի: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մենք չենք կարողանա զսպել Իսրայելը և չենք կարողանա վստահ լինել, որ իսրայելական հաջորդ հարձակումը կլինի կշռադատված և թիրախավորված, ինչպես նախորդը», - հայտնում է պորտալը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը։
Նրա խոսքով՝ հաղորդագրությունը Վաշինգտոնից Թեհրան է փոխանցվել Շվեյցարիայի տարածքով։ Իսրայելը կարող է պատասխան հարձակում իրականացնել, եթե նույնիսկ հարվածները հասցվեն Իրաքի տարածքից։
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան զանգվածային կլինի հարձակումը և ինչպիսին կլինեն դրա արդյունքները», - ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը, ըստ պորտալի, իսրայելական հարձակումը Իրանի վրա հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ի հետ մի քանի շաբաթ տեւած խորհրդակցություններից եւ քննարկումներից հետո:
Սպիտակ տունը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հրաժարվել են մեկնաբանություններ անել , գրում է պորտալը։