Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նախօրեին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները: Հավաքի արդյունքում Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան 25 հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչները, հանդես եկան առավել քան հստակ հայտարարությամբ, որը մանրամասնելու անհրաժեշտություն, իհարկե, կա:


Բայց եթե հակիրճ, ապա Եպիսկոպոսաց հավաքը վերահաստատեց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ի լրումն, եպիսկոպոսներն առավել քան հստակ դատապարտեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությունների կողմից Ազգային եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու դրա տարաբնույթ դրսևորումները, հալածանքները:


Այո, կարելի է ասել, որ Եպիսկոպոսաց հավաքը հավատացյալ հայության և մեր Եկեղեցու համար որոշակի հաջողություն ու խթան դարձավ: Բայց սա նաև ամենացավոտ հանգամանքներից մեկն է:


Ամենացավոտ այն առումով, որ տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում էլ չէինք պատկերացնի, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի կամ, առավել ևս, հավաքի տեղի ունենալու փաստը, էլ առավել ևս՝ Հայաստանից դուրս տեղի ունենալու փաստն արդեն իսկ հայ ժողովրդի համար կարող է հաղթանակ կամ հաջողություն համարվել:


Սա ցույց է տալիս նաև, թե ինչ կարգի անկման մեջ ենք, ինչ դառնաղի վիճակի ենք հասել այս 8 տարվա ընթացքում: Եպիսկոպոսաց հավաքը և ընդունված հայտարարությունը թույլ են տալիս անել մի քանի ուշագրավ արձանագրումներ: Առաջինը. չնայած Փաշինյանի ու, հասկանալի է, նրա հրահանգով՝ ռեպրեսիվ ու պատժիչ օրգանների հարուցած խայտառակագույն խոչընդոտներին, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ:


Երկրորդ. չափազանց սևեռվելով այդ հավաքը ամեն գնով տապալելու իր ցանկության վրա՝ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ լիովին մերկացնել իր իրական դեմքն ու նպատակները: Նախ՝ կատարվեց աննախադեպ ու ծայրահեղ խայտառակ բան. քրեական վարույթ նախաձեռնվեց Վեհափառի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ (այն էլ՝ բացարձակապես մտացածին «գործով» ու «հիմքերով»):


Բացի այդ, Փաշինյանը Եկեղեցու հասցեին անհեթեթությունների հերթական «չափաքանակը» բարձրաձայնեց (կաթողիկոսությունը Հայաստանից հանելու, եկեղեցու գանձերն, իբր, տանելու մասին... բոլոր անընկալելի «թեզերը» չկրկնենք)՝ ստանալով համարժեք ծաղրական և մերժողական, քննադատական արձագանք հանրության կողմից:


Այստեղ միայն մի դիտարկում. այդ ինչքա՞ն է երկիրը վարկաբեկելու իղձը մեծ, որ Փաշինյանը համարում է, թե մի քանի եկեղեցական կարող են անարգել Հայաստանից դուրս տանել Եկեղեցու գանձերն ու ունեցվածքը: Այսինքն, չկան ո՛չ ԱԱԾ, ո՛չ մաքսային մարմիններ, ո՛չ սահմանապահ ծառայություններ...


Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք: Երրորդ. Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը Փաշինյանը փորձում էր և դեռ փորձելու է փաթեթավորել իբր «բարենորոգման» անվան տակ: Այդ նպատակով էր նաև, որ տարաբնույթ «գործիքակազմի» գործադրմամբ բացհայտվեցին և վարչապետի հետ սեղանի շուրջ նստեցվեցին 8-9 տիրադավ եպիսկոպոսներ, որոնք ստորագրեցին նրա «բարենորոգման թղթի» տակ:


Բայց հատկանշական է, որ այդ ստորագրողներից և ոչ մեկը չհամարձակվեց մասնակցել եպիսկոպոսաց հավաքին: Ո՛չ մեկը: Ինչո՞ւ: Եթե իրենք այդքան վստահ են իրենց ստորագրության ու ստորագրած «թղթի» հարցում, ո՞րն էր խնդիրը, թող հանգիստ ելնեին, գնային, իրենց հոգևոր եղբայրների հետ քննարկեին հուզող հարցերը: Հենց դրա համար են նման հավաքները:


Ավելին, եկեղեցական ու կանոնական հարցերը քննարկելու տեղը Եպիսկոպոսաց ժողովն է, այլ ոչ թե «վարչապետաց կառավարական ամառանոցը» կամ կառավարության շենքը: Փաշինյանական «եպիսկոպոսների» կամ, ինչպես ժողովրդական բանահյուսությունն է կնքել, «քպիսկոպոսների» բացակայությունը թույլ է տալիս նկատել, որ նրանք առնվազն ասելիք չունեն, երես ու երեսատեղ չունեն՝ իրենց հոգևոր եղբայրներին ներկայանալու, իրենք ընդամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ աշխարհիկ ու անցողիկ իշխանության ձեռքում կույր գործիքի են վերածվել:


Չորրորդ. Եպիսկոպոսական հավաքը վերահաստատեց ու ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բարձրաստիճան հոգևորականների բացարձակ մեծամասնության միասնականությունն ու միակամությունը հիմնական հարցերում: Իսկ Փաշինյանն ու նրա «քպիսկոպոսները» փոքրամասնություն են:


Ավելին, ընդունված հայտարարությունը սոսկ 25 հայ եպիսկոպոսի համատեղ տեսակետ չէ: Դա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ճնշող մեծամասնության, կարելի է ասել՝ համայն քրիստոնյա հայության կամքի արտահայտությունն է, որը ոչ մի ԱԱԾ-ական չի կարող «խմբագրել», ոչ մի իշխանահաճո դատավոր չի կարող բանտարկել, ոչ մի հաճկատար քննիչ չի կարող դրա վրա «գործ կարել»:


Ու թեպետ մեր համացանցալուսավորյալ դարում շատերն արդեն, թերևս, հասցրել են ծանոթանալ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությանը, կարծում ենք՝ մեկ-երկու շեշտադրում արժե լրացուցիչ ընդգծել:


Նախ՝ ՀԱԵ եպիսկոպոսները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ արձանագրեցին. «Քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին»:


Այսինքն, եպիսկոպոսները երևույթները հստակ կոչեցին իրենց անուններով: Մեր Եկեղեցու եպիսկոպոսաց դասը միաժամանակ խորը մտահոգություն հայտնեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ արեց ՀՀ իշխանություններին (Փաշինյանին, էլի). «ա) դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա, բ) վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, գ) ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, դ) գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը՝ պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն, ե) առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»:


Կարելի է չկասկածել, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի տարատեսակ վատություններ անել Հայ առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հայ հոգևորականների, Վեհափառի, նաև առանձին հայ-քրիստոնյաների նկատմամբ: Բայց այն, որ թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, բարոյական, թե՛ մարդկային ընկալման հարթություններում Նիկոլ Փաշինյանը տապալվել է, կարծում ենք, ակնհայտ է արդեն բոլորին:


Ճիշտ է, դա կարող է ավելի սանձարձակ դարձնել նրա պատերազմը Եկեղեցու և հայության դեմ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը ֆիասկո է ապրել: Եվ Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի այդ տապալումների փաստաթղթավորված արձանագրումը: Ու գուցե նոր տապալումների նախազդը...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի
Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո
25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»