Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին: Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել է նա: Ավելին, Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ժողովրդավարության նորմերի լիարժեք պահպանումը:


Եվ երրորդ՝ ըստ Վահագն Խաչատուրյանի, նախընտրական քննարկումները (պայքարը) պետք է լինեն պարկեշտության սահմաններում, պետք է լինի ընդունելի բառապաշար, հարգալից վերաբերմունք միմյանց և ավելի շատ՝ հասարակության նկատմամբ: «Անընդունելի է մեզ ոչ հարիր բառապաշարի օգտագործումը»,ասել է նա:


Այն, ինչ ասել է ՀՀ նախագահը, փաստացի անբեկանելի ճշմարտություն է, «հեծանիվ հորինելու» նման մի բան: Բայց խնդիրն այն է, թե ինչու է նման հայտարարության անհրաժեշտություն առաջացել, և ում է ուղղված այդ հայտարարությունը: Նախ՝ արձանագրենք, որ իրավապահ համակարգը վերջին տարիներին դրվել է 1 անձի և նրա քմահաճույքներն սպասարկելու տակ, ինչին Վահագն Խաչատուրյանը չի ընդդիմացել որպես «պետության գլուխ և Սահմանադրությանը հետևող»:


Ու առնվազն տարօրինակ է, որ նա խոսում է այն մասին, թե ապօրինություններ թույլ տվողները պատժվելու են: Մեկ անձի տակ դրված իրավապահ համակարգը ինչպե՞ս է պատժելու նույն մեկ անձի ենթակայության քաղաքական ուժին կամ սատելիտներին, ու ի՞նչ կարող է անել Խաչատուրյանն այդ ուղղությամբ:


Իսկ շեշտում ենք հենց իշխանություններին, քանի որ... Քանի որ գալիս է երկրորդ կետը: Եվ այսպես՝ երկրորդ, որ ավելի հետաքրքիր է. այն ամենը, ինչի մասին խոսում է Վահագն Խաչատուրյանը, անթաքույց ուղղված է բացառապես 1 քաղաքական միավորի՝ «Քաղաքացիական պայմանագրին» (ՔՊ): Ակնհայտ է, որ ընտրական կանոնների, ժողովրդավարության սկզբունքների, օրենքների խախտումների գնալու են (արդեն գնում են) իշխանությունները:


Լինի դա վարչական ռեսուսի չարաշահում, լինի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումներ ու շինծու մեղադրանքներով սահմանափակումներ, կալանավորումներ, բանտարկումներ, լինի դա պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական ինչ-ինչ «բարիքների» բաշխում տարբեր խավերի: Այնպես որ, այստեղ հասցեատերը հստակ է:


Հա, ու ամենից ուշագրավը՝ նախընտրական պարկեշտ պահվածքի ու անհարիր բառապաշարի մասին: Նախագահին բարեհաճում ենք տեղեկացնել (երևի ինքը չգիտի), որ եթե Հայաստանում կա մեկը, մի քաղաքական ուժ (լավ, ընդունենք, որ 1-2-ն էլ կարող են լինել, բայց մենք խոսում ենք հիմնական դերակատարների մասին), որ հայտնի է իր խայտառակ անպարկեշտ հայտարարություններով, անհարիրից էլ անհարիր բառամթերքով ու արտահայտություններով, ապա դա Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցությունն է, նրա քպական քարոզիչները: Ամփոփենք: Ի՞նչ է ստացվում:


Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը բացեիբաց հայտարարություն է արել... Նիկոլ Փաշինյանի դեմ: Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի
Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը
ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար
Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն
Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել
Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր
«Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին
Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի
Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա
Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է
Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել
Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»