Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է խոշոր գործարարին. դատավճիռ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է խոշոր գործարար Դավիթ Երեմյանի հայցը ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի՝ զրպարտության և 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։


Գործը վերաբերում էր «Ժողովուրդ» օրաթերթում և ArmLur.am հրապարակված նյութին, որտեղ նշվել էր, որ «բիզնեսմենը Գլխավոր դատախազի հետ ճաշի է մասնակցում՝ օգտվելով նրա անպատժելիության հովանավորությունից։ Այդ կադրերից հետո վերհիշեցինք Դավիթ Երեմյանին պատկանող բիզնեսներին առնչվող աղմկահարույց դեպքերը, թե ինչպես են կարճվել նրան առնչվող գործերը»։


Հրապարակման մեջ օգտագործվել էին ձևակերպումներ, այդ թվում՝ «նորօրյա օլիգարխ», ինչպես նաև քննադատական դիտարկումներ հնարավոր ազդեցությունների և անպատժելիության մասին։ Ինչ էր պահանջում հայցվորը Դավիթ Երեմյանը պնդում էր, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Նա դատարանից պահանջում էր՝ • հրապարակայնորեն հերքել հրապարակված տեղեկությունները, • բռնագանձել 6 000 000 դրամ ոչ նյութական վնաս, • փոխհատուցել 180 000 դրամ պետական տուրք, • բռնագանձել 1 500 000 դրամ՝ որպես փաստաբանի վարձատրություն։


Դատարանի առանցքային իրավական եզրակացությունները Դատարանի համար վճռորոշ է եղել հետևյալ հարցը՝ արդյոք վիճարկվող արտահայտությունները հանդիսանում են փաստացի տվյալներ, թե՞ գնահատողական դատողություններ։ Դատարանը եկել է հստակ եզրահանգման՝ վիճարկվող ձևակերպումները գնահատողական դատողություններ են, որոնք հիմնված են հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների վրա և ներկայացնում են հեղինակի քննադատական կարծիքը։


Վճռում առանձնացվել է, որ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունը ապացուցման ենթակա չէ։ Այս մոտեցումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝ Lingens v. Austria գործով ձևակերպված սկզբունքին, ըստ որի՝ փաստերի գոյությունը կարող է ապացուցվել, մինչդեռ գնահատողական դատողությունները չեն կարող ենթարկվել նույն չափանիշներին։


Դատարանը նաև հղում է կատարել Prager and Oberschlick v. Austria գործին, որտեղ արձանագրվել է, որ լրագրողական ազատությունը ներառում է նաև որոշակի չափազանցումների և սուր ձևակերպումների հնարավորություն։ Ինչու «նորօրյա օլիգարխ» արտահայտությունը զրպարտություն չի համարվել Դատարանը հատուկ անդրադարձել է «օլիգարխ» բառին՝ նշելով, որ հայերեն բացատրական բառարաններում այն նկարագրվում է որպես խոշոր տնտեսական ազդեցություն ունեցող անձի բնութագրում։


Հետևաբար, այն ինքնին չի պարունակում կոնկրետ ապացուցելի փաստական մեղադրանք, այլ հանդիսանում է քաղաքական-հասարակական գնահատական։ Այսպիսով, դատարանը եզրակացրել է, որ տվյալ բնորոշումը չի կարող դիտվել որպես իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալ։ Վնասի բացակայություն Զրպարտության պարտադիր տարրերից մեկը իրական վնասի առկայությունն է։ Դատարանը արձանագրել է, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որ հրապարակումից հետո իր գործարար համբավը կրել է կոնկրետ, չափելի վնաս։


Ընդգծվել է, որ միայն սուբյեկտիվ դժգոհությունը բավարար չէ զրպարտության փաստը հաստատելու համար։ Դիտավորության բացակայություն Դատարանը նաև նշել է, որ չի ապացուցվել պատասխանողի կողմից հայցվորի հեղինակությունը դիտավորությամբ արատավորելու նպատակ։ Հրապարակումը գնահատվել է որպես լրագրողական գործունեության շրջանակում արված քննադատական վերլուծություն։ Արդյունքը Դատարանը ամբողջությամբ մերժել է՝ • զրպարտության ճանաչման պահանջը, • հրապարակային հերքման պահանջը, • 6 000 000 դրամ փոխհատուցման պահանջը, • դատական ծախսերի բռնագանձման պահանջները։ Լրագրողական հաղթանակ Այս վճիռը կարևոր նախադեպ է խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից։


Դատարանը հստակ տարանջատել է փաստացի տվյալն ու գնահատողական դատողությունը և վերահաստատել, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ սուր քննադատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի չափանիշներով։ Տեղեկացնենք, որ գործում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի շահերը ներկայացրել է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը, որի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված էր գնահատողական դատողությունների պաշտպանվածության և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի վրա։


Վճիռը ևս մեկ անգամ արձանագրում է․ ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատությունը ներառում է նաև սուր քննադատություն, իսկ յուրաքանչյուր քննադատություն զրպարտություն չէ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան
ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ վարչապետ
Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)
Կարևոր
Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը
ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում