Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանական առաջին «փաղանգի» քարոզիչ-գործիչներից մեկը հայտարարել է, թե իրենք թույլ չպիտի տան, որ ընդդիմությունը «ոտնատակ տա մեր ձեռքբերումները»:


Չէ, լուրջ, կատակ չենք անում, այդպես էլ ասել է՝ «մեր ձեռքբերումները»: Անկեղծ ասած, շփոթության է մատնել, որովհետև ակամայից ուզում ես գույքագրել իրենց, այն է՝ Փաշինյանի ու ՔՊ-ի «ձեռքբերումները»: Բացի այն, որ ՔՊ-ի այդքան չարչրկած ասֆալտից փոսերն ու ցեխաջուրն է մնացել, տակը էլ ի՞նչ կա: Ի՞նչ ձեռքբերում:


Ահա ՔՊ-ի ձեռքբերումների սեղմ ցանկը. Հայաստանում Սահմանադրության և օրենքների անընդհատ ոտնահարում, դատարանների զավթում, դատական իշխանության տոտալ ենթարկեցում մեկ անձի, ներքին ատելության ու թշնամանքի սերմանում ու տարածում, մարդու իրավունքների և սահմանադրական ազատությունների սահմանափակումներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի տապալում և փակուղայնացում:


Բայց դա դեռ «ցրցամն» էր: Շարունակե՞նք ՔՊ-ի «ձեռքբերումների» թվարկումը. ադրբեջանական ու թուրքական ռազմատենչ նկրտումների լեգիտիմացում, պատերազմ, Արցախի որոշակի մասի կորուստ, նվաստացուցիչ պարտություն և կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրում, հազարավոր զինվորների ու սպաների կորուստ, շուրջ 10000 վիրավոր ու հաշմանդամ, Եռաբլուրի բազմապատկում, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման անկարողություն, Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, Արցախի ամբողջական կորուստ և հայության զանգվածային բռնագաղթ, ժողովրդավարության տարրական սկզբունքների ոտնահարում, զանգվածային հետապնդումներ ու ռեպրեսիաներ, տասնյակ ու տասնյակ քաղբանտարկյալներ, խաղաղ ցույցի նռնակահարում:


Շարունակե՞նք: Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկել և դրա համար ոչ մեկին չպատժել: Տասնյակ զինվորների հրոճարակ դառնալը՝ զորանոցի տակ հարմարեցված ինչ-որ տնակում: Էլի շարունակե՞նք: Հանցագործությունների աճ, օրը ցերեկով հրաձգություն զոհերով ու վիրավորներով, որ մարդ արդեն վախենում է տանից դուրս գալ: Դե, եթե իրավապահները զբաղված են ընդդիմադիրների նկատմամբ գործեր կարելով ու Եկեղեցու դեմ պատերազմով, արդյունքն էլ սա պիտի լինի: Ախր, ո՞ր մեկն ասես:


Հայաստանի սուբյեկտայնության սարսափելի կրճատում՝ թուրք-ադրբեջանական օրակարգերի սպասարկումով: Այլ «ձեռքբերումնե՞ր»: Ահավասիկ. աղքատության չկրճատում, եթե ոչ՝ ավելացում ու խորացում, սոցիալական բևեռացվածության խորացում, հարկային բեռի ավելացում, տուգանքների ավելացում, կարմիր գծերի, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում, սեփականության խլումներ... Լսեք, եթե ՔՊ-ի այս «ձեռքբերումներն» են ընդդիմադիրները ուզում «ոտնատակ տալ», ապա պետք է միայն ողջունել և ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա:


Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր երեխաները ապրել են ուզում... Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)
Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան (տեսանյութ)
Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը

Ադրբեջանական ԱԹՍ-ները Սյունիքում․ հայկական զինուժին հրահանգել են չկրակել (տեսանյութ)

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Թող հասկանա «Где раки зимуют». «Իրավունք»

«Հրապարակ»․ Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել