Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների։
«Աֆրիկյան եղջյուրը չպետք է դառնա արտաքին ուժերի պայքարի ասպարեզ։ Թուրքիան կտրականապես դեմ է տարածաշրջանում առկա հակամարտություններին նոր հակամարտություններ ավելացնելուն։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրների լուծումները պետք է գտնեն երկրները իրենք։ Այս առումով ես կցանկանայի ընդգծել, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը օգուտ չի բերի ո՛չ Սոմալիլենդին, ո՛չ էլ Աֆրիկյան եղջյուրին», - նշել է Էրդողանը։








