Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դատարանը նույնիսկ չի կանխատեսել թե ինչպես պետք է տարանջատի բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ գործի համար նշանակություն ունեցող տվյալից. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է. 

Օրեր առաջ Դատարանի ոչ իրավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի ի թիվս այլնի հետեւյալ կարեւոր երկու հանգամանքներ. 1. ֆորմալ - իրավաբանական իմաստով Արմեն Չարչյանը թեև հանդիսանում է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, իսկ Տիգրան Նալբանդյանը տնռրենի տեղակալ, սակայն բովանդակային առումով վերջիններս մասնագիտությամբ բժիշկ են և իրենց աշխատասենյակում բացի տնօրինչական գործառույթներից իրականացնում են նաև բուն բժշկությանն առնչվող գործունեություն, այն է՝ հաճախորդների, հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, վիզուալ նախնական զննում, բժշկական փաստաթղթերի ուսումնասիրում, բուժման նշանակում և այլ մասնագիտական գործառույթներ, որոնք հավասարազոր են «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատող մնացյալ բուժանձնակազմի գործառույթներին։

Իսկ Դատարանն իր որոշումներում չի անդրադարձել նշված հանգամանքին, և չի պատճառաբանել, թե ինչու պետք է Արմեն Չարչյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի, եւ Տիգրան Նալբանդյանի որպես ֆորմալ-իրավաբանական իմաստով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի տեղակալի, իսկ բովանդակային իմաստով բժշկի աշխատասենյակներում պահվեն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր կամ այլ նյութեր, որոնք կրկին վերաբերում են նշված նախորդ փաստաթղթերի բնույթին, այն դեպքում, երբ, ինչպես արդեն պարզ դարձավ Արմեն Չարչյանը եւ Տիգրան Նալբանդյանը դե յուրե հանդսիսանում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն ու տնօրենի տեղակալ, սակայն վերջիններս բովանդակային գործառույթային իմաստով հանդիսանում են բժիշկներ։

2. «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի եւ տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությամբ խախտվել է նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակման անթույլատրելիության սկզբունքը, քանի որ խուզարկության թույլտվության մասին միջնորդությունները վերաբերվել են մասնագիտությամբ բժիշկների աշխատասենյակների խուզարկությանը, իսկ ստորադաս ատյանն ըստ էության չի նշել, թե արդյոք հաղթահարվել են բժշկների աշխատասենյակներում խուզարկություն կատարելու վերաբերյալ սահմանափակումները։

Առաջին ատյանի դատարանը թեև իր որոշմամբ ընդգծել է այն առարկաների սահմանը, որոնք վարույթն իրականացնող մարմինը կարող է խուզարկության արդյունքում հայտնաբերել և վերցնել, սակայն Առաջին ատյանի դատարանը սույն պայմաններում ևս հաշվի չի առել, որ խուզարկությունը կատարվելու է ոչ միայն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի եւ տնօրենի տեղակալի գործառույթ ունեցող անձանց աշխատասենյակներում, այլև այնպիսի անձանց աշխատասենյակներում, ովքեր առավելապես օժտված են մասնագիտական պարտականություններով և առաքելությամբ, որտեղ՝ ողջմտության կանխավարկածի սահմաններում, նույնիսկ հիմնավոր կասկածից վեր ենթադրության մակարդակում, բարձր հավանականությամբ կարող են լինել պացիենտների առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու վերաբերյալ տեղեկություններ, որոնք՝ անկասկած, «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 14-րդ կետի իմաստով հանդիսանում են բժշկական գաղտնիք։

Ավելին՝ քրեադատավարական օրենսդրության իմաստով, բժշկական գաղտնիք կազմով տեղեկատվությունը, բացառապես դաատարանի սանկցիավորմամբ ստացվող և օգտագործվող տեղեկատվություն է, այսինքն՝ օրենսդրի բժշկական գաղտնիք կազմող տեղեկատվության բացահայտման անթույլատրելիության տրամաբանությունից կարելի է հաստատապես պնդել, որ նույնիսկ առանց դրանց օգտագործման հնրավարության, այնդպիսի տեղեկատվությունը վարույթ իրականացնող մարմնին հասու դառնալը, կոպտորեն ոտնահարում է բազմաթիվ պացիենտների անձնական կյանքի և անձռմխելիության կոնվենցիոնալ և սահմանադրական իրավունքները։

Այլ կերպ՝ ենթադրյալ հանցավոր դեպքի վերաբերյալ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնք կարող են վերաբերել մեկ կամ մի քանի անձանց, սահմանափակվում են բազմաթիվ պացիենտների հիմնարար իրավունքները, որը ակնհայտորեն խախտում է հանրային և մասնավոր շահերի միջև առկա հավասարկշռությունը և լայն իմաստով չի բխում արդարադատության սպասարկման շահերից։ Մասնավորեցնելով նշածը, հարկ է արձանագրել, որ խուզարկությամբ բժիշկներ Արմեն Չարչյանի եւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներից վերցվել են նաև վերջիններիս աշխատանքային համակարգիչները որոնց մեջ պարունակում է բազմաթիվ անձանց բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Թեև պարզագույն է, որ դրանք քննության համար հետաքրքրություն չկազմող տեղեկություններ են և չեն կարող կցվել քրեական վարույթին, սական անհերքելի է, որ մինչ քննիչի կողմից դրանց վարույթի շրջանակներում օգտագործման հարցը լուծելը, վերջինս պետք է այն բովանդակային ուսումնասիրում իրականացնի, ինչն էլ հենց կվտանգի բժշկական գաղտնիքը ստանալու անթույլատրելիության սկզբունքը։

Այսինքն Դատարանը նույնիսկ չի կանխատեսել թե ինչպես պետք է տարանջատի բժշկական գաղտնիք պարունակող տվյալը՝ գործի համար նշանակություն ունեցող տվյալից, եւ թույլտվություն տալով փաստացի վտանգել է բժշկական գաղտնիկը հրապարակելու անթույլատրելիության սկզբունքը։

Լրահոս

Աննա Հակոբյանի հայտարարությունն ու դատախազության արագ արձագանքը.Պուտինի նախազգուշացումը Արևմուտքին (տեսանյութ)
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները
Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական
Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
Հայաստանի հավաքականը առաջին մեդալը նվաճեց Բաքվում
Թեհրանը պատրաստ է բանակցությունների, սակայն չի վստահում ԱՄՆ-ին. Չինաստանում Իրանի դեսպան
Իրանն ու ԱՄՆ-ն գաղտնի քննարկումներ են սկսել «Գոլդ» համարանիշներ՝ 250 000-ից - 8 մլն դրամ (տեսանյութ)
Ֆինլանդիան վերացրել է Ֆինլանդական ծոցի արևելյան մասում թռիչքների սահմանափակումները
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ավարտել բանակցությունները Գազայի պլանի երկրորդ փուլի շուրջ
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը բանակցությունների վերաբերյալ. Ղարիբաբադի
Ուգանդան հայտարարել է Էբոլայի համաճարակի ավարտի մասին
Ճապոնիայում երկրաշարժից հետո երկու ժամվա ընթացքում գրանցվել է 27 հետցնցում
Պելեգրինին Սի Ծինփինին հրավիրել է Սլովակիա
ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա
Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում
296 միլիոն վարակակիր ամբողջ աշխարհում․ ինչո՞ւ է հեպատիտը շարունակում մնալ գլոբալ մարտահրավեր
Գուտերեշ. Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի խնդրի արագ լուծում
ՈւՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն
Երեխաների անկեղծությունը սահմաններ չունի, բոլորն էլ «Ճախրուկ»-ի ընկերներն են
Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը

Լրացուցիչ նորություններ

...

ԱԺ նոր կայք, սպանություններ, քրեական գործեր. Աշխարհն այլևս չի լսում ԱՄՆ-ին․ Ֆրանսիա

Հեպատիտ C-ի բուժման հաջողությունը Հայաստանում․ 4500-ից ավելի պացիենտ, 96% ապաքինում

296 միլիոն վարակակիր ամբողջ աշխարհում․ ինչո՞ւ է հեպատիտը շարունակում մնալ գլոբալ մարտահրավեր

ՈւՂԻՂ. Հեպատիտների միջազգային օր․ էլիմինացիան՝ որպես հանրային առողջության առաջնահերթություն

Ո՞րն է «Ճախրուկ» փառատոնի նպատակը

Ազգային երաժշտական փառատոն` հատուկ կարիք ունեցող երեխաների համար

ՈւՂԻՂ. Ի՞նչ աջակցություն է տրամադրվում Հայաստանում հատուկ կարիք ունեցող երեխաներին

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. Կոտայքում ովքեր կլինեն նոր համայնքապետերը

Այս փոփոխությանը գնացել ենք՝ հանրային մեծ պահանջից ելնելով

250 հազարից մինչև 8 մլն դրամ. ՆԳՆ-ն «Գոլդ» համարանիշների համար նոր գներ է սահմանել

Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը

Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան

Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ)

Աղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից

Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին

Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան

Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք

Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք