Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ում քաղաքական փոթորիկ է. ներթիմային կասկածներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում տեղի ունեցած եռօրյա նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի՝ բացահայտելով լուրջ լարվածություն իշխանական թիմի ներսում։ Ուրբաթից մեկնարկած և երեք օր շարունակված գործընթացը, որը պետք է դառնար ձևական հաստատում, իրականում դարձել է ուժերի վերաբաշխման փաստ։ Տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ և կառավարության անդամներ գրեթե համոզված էին, որ իրենց տեղը երաշխավորված է «ՔՊ 50-յակում»։


Սակայն արդյունքները սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել շատերի համար․ բացի այդ, գործող բազմաթիվ պատգամավորներ պարզապես դուրս են մնացել մրցակցությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում երջանիկ 50-յակում չընդգրկված պատգամավորներից մի քանիսը կասկածներ հայտնեցին, որ 1028 հոգանոց ընտրիչ-պատվիրակներն այնպիսի մարդիկ են ընտրվել, որ այսպիսի պատկեր ձևավորվի։ Կարճ ասած՝ մրցակցային մասով ներթիմային կասկածներ կան։


Ամենամեծ անակնկալներից մեկը եղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ստացած մեծ թվով քվեները։ Նա դարձել է ցուցակի առաջին կինը՝ 1028 պատվիրակներից ստանալով 554 ձայն և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ Ավանեսյանը միայն վերջին շրջանում է առավել ակտիվորեն ասոցացվում ՔՊ-ի ներսում, սակայն կարողացել է առաջ անցնել տարիներով կուսակցական գործունեություն ծավալած բազմաթիվ պատգամավորներից։ Արդյունքները անսպասելի են եղել նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի համար, ով հայտնվել է ցուցակի 12-րդ տեղում, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որը 9-րդ հորիզոնականում է։ Թեև առաջին հայացքից դիրքերը բարձր են թվում, սակայն իշխանական շրջանակներում սպասումները շատ ավելի հավակնոտ են եղել։ Միաժամանակ աչքի է ընկնում նաև ձայների համեմատաբար ցածր թիվը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի համարվող թիմակիցներից մեկի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի պարագայում։


Վերջինս ստացել է ընդամենը 362 ձայն և հայտնվել ցուցակի 34-րդ տեղում։ ՔՊ-ում կարծում են, որ Մանավազյանն ավելի մեծ թվով ձայներ պետք է ստանար՝ լինելով Փաշինյանի վստահելի անձը։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ներկայացրել էր այն ՔՊ-ական պատգամավորներին, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ 282 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ 270 ձայն։


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ 264 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ 254 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ 254 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ 238 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ 225 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ 216 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ 206 ձայն։


ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ 186 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ 186 ձայն։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 171 ձայն»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան
Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան
Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը
Տուգանքները չեն ազդում․ խաչմերուկները ժամերով փակվում են. Ավինյան
Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում