Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին տարիներին «ՀայաՔվե» ազգային քաղաքական միավորումը մեր պետության համար ցավալի հանգրվաններում մշտապես եղել է առաջնագծում՝ վեր հանելով խնդիրները, բարձրաձայնելով վտանգների մասին։ Եվ ահա, «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում՝ մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին: Օրերս տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները և պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թվականի համապետական ընտրություններին:


Այս քայլով, փաստորեն, ձևավորվեց միավորման քաղաքական թևը։ Համագումարի ժամանակ քաղաքական թևի ղեկավար, կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Մենուա Սողոմոնյանը։ Նրա հետ զրույցում հետաքրքրվում ենք՝ հասարակական, քաղաքացիական իրազեկման լայնածավալ գործունեություն ծավալելուց հետո ի՞նչը դարձավ խթան ստեղծելու քաղաքական ուժ և ներգրավվելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մրցավազքին։


«Խթանը ստեղծված իրավիճակն է։ Ստեղծված իրավիճակում պարզորոշ տեսնում ենք, որ գործող իշխանությունների քաղաքական գիծը Հայաստանին տանում է դեպի նոր զիջումներ, դեպի նոր կորուստներ, նոր նվաստացում, տանում է դեպի դիկտատուրա։ Խթանը, որպես այդպիսին, որոշակի մի իրադարձություն չէ, այլ իրադարձությունների շղթա, որը բերում, հանգեցնում է այդ տրամաբանությանը։ Հաշվի առնելով, որ այս ընթացքում բավականաչափ քաղաքական կապիտալ ենք կուտակել, ստեղծել ենք ենթակառուցվածքներ, տարածքային գրասենյակներ ունենք մարզերում և Երևանում, ավելի հասունացել ենք, գտնում ենք, որ մեր նպաստը կունենանք արդյունավետ ընդդիմադիր միավորման մեջ՝ առաջ տանելու հայակենտրոն քաղաքական օրակարգ, այդ պատճառով որոշեցինք բաց չթողնել իշխանություններին հեռացնելու հերթական քաղաքական գործիքը, առիթը, այն է՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները։


Կմասնակցենք այդ ընտրություններին, բայց կլինենք այնպիսի ձևաչափի մեջ, որ երբեք թույլ չենք տա ձայների փոշիացում և կնպաստենք իշխանափոխությանը, մենք գնում ենք իշխանափոխության օրակարգով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։ Ընդգծում է՝ քաղաքական չափման կարճաժամկետ կտրվածքում իրենց նպատակը իշխանափոխությունն է։ «Առանց իշխանափոխության չենք կարող ստեղծել կենսունակ պետություն, որը մեր գերնպատակն է»,-եզրափակում է Սողոմոնյանը։


«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից փորձում ենք ստանալ շատերին հուզող հարցի պատասխանը՝ լինելո՞ւ է համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ։ Արձագանքում է՝ ուզում են համագործակցել բոլոր այն քաղաքացիների և խմբերի հետ, որոնք պատրաստ են կիսել իրենց գաղափարախոսությունը և աջակցել իրենց։ «Նույն կերպ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, որոնց հետ կկարողանանք գաղափարախոսական ընդհանրություն գտնել։


Մեր հիմնական նպատակը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելը, նոր ազգային իշխանություն ձևավորելն ու դրա միջոցով Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելն է։ Մեզ համար կարևոր է համագործակցել այն ուժերի հետ, որոնք հստակ պատկերացում ունեն Հայաստանը առաջ տանելու մասին, ոչ թե զբաղված են անցյալը գովերգելով։ Եթե անցյալը լավը լիներ, ներկան այսքան դժգույն և խնդրահարույց չէր լինի։ Բաց ենք համագործակցության համար, տարբեր ուժերի հետ պարբերական քննարկումների, բանակցությունների մեջ ենք։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս դա որոշակի արդյունքի կբերի, և կկարողանանք հայտարարել դաշինքի ձևավորման մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։


Դառնալով ազգային իշխանության մաս՝ որո՞նք են լինելու «Հայկական քվեի» առաջնահերթությունները։ «Առաջինը՝ խաղաղությունը, մեր երկրի անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ուժով, այսինքն՝ պետք է կարողանանք ուժի կուտակման միջոցով պաշտպանել մեր երկրի, ժողովրդի անվտանգությունը։ Երկրորդը՝ ուժի կուտակումը պահանջում է կայուն տնտեսական զարգացում և հանրային համերաշխություն ունի։ Երրորդը՝ հանրային համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության, ուստի մեր երրորդ խնդիրը պետք է լինի մեր երկրում սոցիալական արդարության ամրապնդումը՝ որպես հանրային դաշինք, այլապես երբևիցե հնարավոր չի լինի հասնել հանրային համերաշխության, դրա բացակայությամբ հնարավոր չէ ո՛չ տնտեսական զարգացումը, ո՛չ անվտանգությունը։


Շղթան սկսվում է նրանից, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրապնդել, որ մեր պետությունը քաղաքացիների համար է և նրանց համար ապահովում է արդարություն։ Ի դեպ, ոչ միայն սոցիալական արդարություն, արդարություն ամեն ինչում՝ դատական, իրավական, հայրենիքին ծառայելու տեսանկյունից։ Բոլոր հարցերում քաղաքացիները պետք է զգան, որ իրենց նկատմամբ պետությունը արդար է վարվում»,-եզրափակում է մեր զրուցակիցը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

8 տարի բա ի՞նչ էիր անում․ լվացած ուղեղների համար են այդ հայտարարությունները. իրավապաշտպան (տեսանյութ)
«Հայաստանի օրերը Մոնակոյում»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ Հայաստանում
Հնդկաստանի քա՞նի քաղաքացի է աշխատում Հայաստանում
Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրել
Մենք չենք սովորել պետական հեղաշրջումներ իրականացնել․ Լավրովը՝ Հայաստանի մասին
Գարեգին Բ-ի բացառիկ լիազորությանը պետությունը միջամտել չի կարող. փաստաբան
Այս կենդանակերպի նշանները պետք է խուսափեն սեպտեմբերին զգացմունքային որոշումներ կայացնելուց
Արդեն երկրորդ դատավորն է հրաժարվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների գործից
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ
Քոչարյանի գործով 60 քննիչ է ներգրավված. Ռուսաստանը փոխում է մարտավարությունը (տեսանյութ)
Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից
Նեպալում տարերքն ազդել է առնվազն 93 հազար մարդու վրա
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է
«Որտե՞ղ են մեր երեխաները»․ անհայտ կորածների շուրջ 1000 ընտանիք դեռ պատասխանի է սպասում
Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց
Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Լավրովը կոշտ քննադատել է Փաշինյանին. Ադրբեջանը Ռուսաստանից բացատրություն է պահանջում (տեսանյութ)
Ավելի շատ երիտասարդներ են մեկնում արտերկիր սովորելու․ Ժաննա Անդրեասյանը թվեր է ներկայացրել
Կառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը (տեսանյութ)

«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին

Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»

«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը

Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»

«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել

Փաշինյանի աղջիկների մանիկյուրը՝ պետբյուջեի հաշվին․ աղմկահարույց բացահայտում (տեսանյութ)

«Հրապարակ»․ Գարիկ Սարգսյանը Միհրան Մախսուդյանից 6 մլն դրամ է պահանջում

«Հրապարակ»․ Քոչարյանների գործով Հարություն Փամբուկյանի աղջկան էլ են փորձել կալանավորել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին

«Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել

«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը»

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել

«Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»

Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ընդդիմությանը․ ո՞րն է հաջորդ թիրախը

«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել

«Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը