Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է փետրվարի 16-ին նախատեսված ԱՄԷ այցը՝ ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հիվանդության պատճառով։
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նա ափսոսանք է հայտնել ալ Նահյանի առողջական խնդիրների կապակցությամբ և մաղթել նրան արագ ապաքինում։ Էրդողանը հայտարարել է, որ ալ Նահյանի հիվանդության պատճառով հետաձգել է ԱՄԷ այցը և կայցելի ԱՄԷ ավելի ուշ, ավելի հարմար ամսաթվով, որը կորոշվի», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։
Էրդողանը պետք է ԱՄԷ ժամաներ փետրվարի 16-ին՝ ԱՄԷ ղեկավարների հետ տարածաշրջանային և երկկողմ արդիական հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար։ Նա փետրվարի 17-ին կայցելի Եթովպիա։








