Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարզվում է՝ ժողովուրդը շատ վատ ազդեցություն է ունեցել հայրենասեր և համարյա դաշնակցական Նիկոլի վրա. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․


«Рафик ни у чем не виноват! Նիկոլի երեկվա «ճեպազրույցը» հիշեցրեց Գարիկ Խառլամովի և Գարիկ Մարտիրոսյանի հայտնի հումորային մի ներկայացում, որտեղ սատիրայի հերոսի գործած բազմաթիվ մեղքեր մեկնաբանվում են որպես անմեղ բարեվարքություն: Հատկապես վտանգավոր ու զավեշտալի եմ համարում վարչապետի պաշտոնում հայտվածի (իր ձևակերպումն է) հետևյալ մտքերը. «…Ես կարծում եմ, ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր ժողովուրդը: Եթե ես չիմանայի, թե ինչ է զգում և ինչ է մտածում, և ինչ է ուզում մեր ժողովուրդը, ես չէի կարող. ա) հայտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, և բ) էս ամեն ինչի մեջով անցնելով՝ շարունակել մնալ վարչապետի պաշտոնում»:


ՓԱՍՏՈՐԵՆ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը, կամ նրա մի մասը հազարամյա հայրենիքի հող հանձնո՞ղ է, ազգային արժանապատվությունից հրաժարվո՞ղ է, խաբեությունները և սուտը սիրո՞ղ է, սրբադասված հոգիներով պապերի ցեղասպանությունը մոռացության տվո՞ղ է, ադրբեջանցու շպրտած «խաղաղությանը» վստահո՞ղ է, սեփական տանը թշնամու գերությանը պատրաստվո՞ղ է, իր հաղթանակներն ու նրա կերտողներին ուրացո՞ղ է… Շատ վտանգավոր թեզ է առաջ քաշվում: Շատ վտանգավոր է գործող կառավարության դավադրություններն ու ձախողումները հայ ժողովրդի վզին փաթաթելը:


Շատ վտանգավոր է պարտությունները, հայրենազրկումը, Հայաստանի ինքնիշխանության կորստի իրական վտանգը և այլ կորուստները ներկայացնել որպես ժողովրդի ցանկություն: Ինձ մոտ հերթական մտավախությունն է, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանին սպասում է նոր ցավոտ գործընթացներ ու նրա հեղինակը նախապես ասում է, որ, եթե ինքը և իր թիմը վերընտրվի՝ ուրեմն նոր կորուսըները ևս լինելու են մեր ժողովրդի ցանկությամբ:


Հ.Գ․ И тем не менее, Рафик был ни у чем не виноват!!! Պարզվում է, մեր ժողովուրդը շատ վատ ազդեցություն է ունեցել հայրենասեր, ազգային գաղափարներով ու նժդեհյան հայացքներով օժտված ու համարյա դաշնակցական Նիկոլի վրա: ՓԱՍՏՈՐԵՆ՝ եթե չլիներ մեր ժողովուրդը՝ վարչապետը կհաղթահարե՛ր բոլոր խնդիրները, մինչև վերջ կպաշտպանե՛ր մեր ազգային շահերը, չէ՛ր հայտնվի թուրք-ադրբեջանական կամակատարի կարգավիճակում, Արցախն ամբողջությամբ չէ՛ր նվիրի և թույլ չէ՛ր տա էթնիկ զտումներ լինեին, դուրս չէ՛ր գա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ և այլն: Փաստորեն հայ ժողովուրդը, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, անընդհատ քվեարկելով վերջինիս օգտին՝ ուղղակի ստիպել է նրան հանձնել Արցախը, գրեթե պարտադրել է ձախողման տանել Մինսկի խումբն ու բանակցային գործընթացը, կտտանքների ենթարկելով նրան՝ ուղարկել է Պրահա՝ նոր դավադրություն գուծելու և այլն…


Հ.Գ.


2․ Դժվար է պատկերացնել, որ այս ամբողջ ողբերգություններից հետո կարելի է կանգնել ու ասել, որ, եթե ժողովուրդը չուզենար այն ինչ տեղի է ունեցել՝ ինձ չէր ընտրի: Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա»:

Լրահոս

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում
Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում
Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան
Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Լրացուցիչ նորություններ

...

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան

Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից

Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան

Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը

ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան

ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է

Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին

Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան

Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում