Իսրայելական ուժերը կրակ են բացել Լիբանանի հարավում մի շարք բնակավայրերի, այդ թվում` Յարունի և Ադայսայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Mayadeen գործակալությունը։
Իսրայելական հրետանին նաև թիրախավորել է Ռամիյա և Բեյթ Լիֆ բնակավայրերի միջև ընկած տարածքը:
Նաև թիրախավորվել են Այթարուն և Բլիդա քաղաքների ծայրամասերը:
Տեղական իշխանությունները հայտնել են մի քանի բնակելի շենքի վնասման մասին, զոհեր չկան:
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավում գտնվող ատ-Տեյրի բնակավայրին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով քաղաքացի է զոհվել։








