Դանիան տեղակայում է F-35 կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի Arctic Sentry առաքելությանը մասնակցելու համար, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։
«Տեղակայումը տեղի կունենա դանիական հրամանատարության ներքո, որից հետո դանիական F-35-ները կանցկացնեն պլանային վարժանքներ շվեդական Gripen կործանիչների հետ», - բացատրվում է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ փետրվարի 13-ին սկսվող առաքելության նպատակն է «ցույց տալ ՆԱՏՕ-ի ակտիվ ներկայությունը և հսկողությունը դաշինքի պատասխանատվության գոտու հյուսիսային մասում»։








