Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր». սերժանտ Կարեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սպորտ էր սիրում, զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով: Բազմաթիվ մրցումների է մասնակցել Հայաստանում, Իրանում, Ռուսաստանում: Հաղթանակներով, մեդալներով ու պատվոգրերով է տուն վերադարձել:

Կարենս շատ ճարպիկ էր, աշխույժ: Թողել էր սպորտը, բայց երբ իր թիմակիցները պետք է մրցումների մեկնեին Իրան, Կարենն էլ իրենց հետ մեկնեց: Իր վերջին մրցումներն էին, որտեղից նորից հաղթանակով վերադարձավ»,-«Փաստի» հետ զրույցում որդու՝ Կարենի մանկությունն ու պատանեկությունն է հիշում հայրիկը՝ Արթուրը:  

Նրա խոսքով, որդին դպրոցում բոլոր առարկաներին հավասար ուշադրություն էր հատկացնում, բայց իր համար առաջնային տեղում սպորտն էր: «Խոստացել էր զորացրվելուց հետո շարունակել մարզումները:

Զորամասում ազատ ժամերին մարզադահլիճ էր հաճախում, տղաներին էլ՝ հետը տանում, կարծես նրանց մարզիչը լիներ»:

Որդու բնավորության մասին խոսելիս նշում է՝ ընկերասեր էր, ազնիվ ու բարի: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Մեկ կիսամյակ է հասցնում ուսանող լինել, իսկ 2019 թ.-ի հունվարի 25-ին զորակոչվում է բանակ։

Ծառայում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության, ասաց. «Չեմ ուզում հետ ընկնել իմ հասակակիցներից: Կծառայեմ, կգամ, կշարունակեմ ուսումս»:

Ծառայության վեցերորդ ամսում սերժանտի կոչում ստացավ: Կարգապահ էր, հետևողական, ամեն ինչ իր տեղում պետք է լիներ: Հարգված էր թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինվորների կողմից:

Վստահաբար, ծառայության ընթացքում նաև դժվարություններ է ունեցել, բայց երբեք չի տրտնջացել, չի բողոքել»: Բայց պատերազմը փոխեց նաև Կարենի կյանքի ընթացքը: Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում է եղել:

Մարտական գործողությունների է մասնակցել ամենաթեժ կետերում՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, Շուշի: «Երբ պատերազմն սկսվեց, նա հերթապահ էր:

Այնտեղից միանգամից իրենց տարել են Խոջալու: Երկու օր մնում են այնտեղ, հետո տեղափոխում են Կարախամբեյլի գյուղ՝ Հադրութի ներքևի հատված: Մինչև հոկտեմբերի 24-25-ը մնում են այնտեղ: Թեժ մարտեր են եղել, մահից են պրծել:

Ասում էին՝ գիշերը խրամատ էին փորում, ցերեկը՝ կռվում: Այդ խրամատներում նկարվել են, նկարները կան: Հետո, երբ Հադրութը հանձնեցին թուրքերին, իսկ Հադրութը հանձնել են, չեն գրավել, այդ ժամանակ իրենց տեղափոխել են այլ վայր՝ մի քանի օր հանգստանալու համար:

Երբ մեքենաները շարժվել են, մեքենաների կանգնած վայրում վայրկյանների տարբերությամբ «սնարյադ» է պայթել: Ստացվում է, որ ինչ-որ պատահականությամբ տղաները ողջ են մնացել: Իրենց զենք էին տվել, Կարենին՝ հակատանկային նռնականետ, գնդացրորդ է եղել: Հետո տղաներին տեղափոխել են Քարինտակ:

 Այնտեղ էլ ահագին կռիվ են տվել թշնամու դեմ: Լինում էր, որ կրակոցների ձայնը լսում էինք հեռախոսով: Անջատում էր, որոշ ժամանակ հետո զանգում ու ասում՝ մահից պրծանք»:

Կարենը ծնողներին միայն մեկ բան է ասել՝ ամեն ինչ լավ է, երբ անգամ փրկվել է մահից մի քանի անգամ, երբ աննկարագրելի դժվարությունների միջով է անցել:

Հադրութում թշնամու տանկ է ոչնչացրել, այդ կերպ ընկերոջ վրեժը լուծել: Քարինտակում թեժ մարտից հետո, կրկին մահից փրկվելով, ընկերոջն ասել է՝ նորից եմ ծնվել: «Քարինտակում գիշերային սարքերով նկատում են, որ թուրքերը գալիս են, վեց հոգով իրենց սպայի հետ գնում են դեպի Ստեփանակերտ իջնող ճանապարհը:

Երկու օր կարողանում են ինչ-որ տեղ թաքնված մնալ, զորամասից իրենց ասել են՝ գալու ենք ձեզ տանենք հանգստանալու, բայց չեն տարել: Խաբել, պահել են այդտեղ, հետո նորից տարել Քարինտակ՝ երևի թե ավելի բարձր հատված: Նոյեմբերի 5-ին, երբ Քարինտակը հանձնած և զորքը դուրս բերած են լինում, իրենց սպաներից մեկն ասում է՝ ինչո՞ւ եք մնացել այստեղ: Կարենենք արձագանքում են, որ հրաման չեն ստացել հեռանալու: 

Այնտեղից տարել են Շուշի, այսպես նշեմ՝ ներքևի խաչմերուկի մոտ: Նոյեմբերի 5-ին, 6-ին մնացել են այդտեղ: Նոյեմբերի 7-ին Շուշիի վերևի ճանապարհը բացված է եղել, և թշնամին արդեն այդտեղ է եղել:

Այդ օրն առավոտյան 7-ին խոսեցի իր հետ: Երբեք չդժգոհեց, ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ոչ մի բանն էլ լավ չի եղել: Առավոտյան զանգից հետո որքան զանգում էինք, անջատում էր, անհասանելի էր, կռվի մեջ էին:

Հիմա մտածում եմ, որ դիտմամբ չէր պատասխանում զանգերին, պատասխաներ՝ ի՞նչ ասեր: Կարենն արդեն վիրավոր է եղել: Փորձել են ներքևից դեպի վերև բարձրանալ, այդ ժամանակ ընկերները զոհվել են: Կարենն ու տղաներից մեկը վիրավոր վիճակում կարողացել են թաքնվել:

Կարենս ոտքի վիրավորում էր ստացել, ինքն իրեն բուժօգնություն էր ցույց տվել, վիրակապել ոտքը: Նա երեք տեղից է վիրավորում ունեցել, ընկերը՝ մեկ»:

Հայրիկը չի կարողացել տեսնել որդու զոհվելու վայրը, չի կարողացել մի պարզ պատճառով. 44-օրյա պատերազմը դեռ չավարտված, Շուշին այլևս թշնամու տիրապետության տակ էր:

Կարենն ու ընկերը բարդ որոշում են կայացնում: Կանխատեսելով, որ գուցե գերության մեջ հայտնվեն, վերջին փամփուշտներն օգտագործելով՝ նոյեմբերի 7-ին անմահանում են Շուշիի մատույցներում: «Թուրքն իրենց ձեռք չէր տվել:

Իր զինվորական գրքույկը, որից մինչև հիմա անգամ իր սիրելի օծանելիքի հոտն է գալիս, թղթերը, հեռախոսները, ամեն ինչ իր մոտ էր մնացել»:

Շուշիի չլինելիությունը՝ հանձնում կանվանեք դա, թե գրավում, մինչ օրս բազմաթիվ անպատասխան հարցերի տեղիք է տալիս:

Կարենի պատմությունն էլ, որում նաև Շուշիի բերդաքաղաքն է կարմիր թելով անցնում, էլի բազմաթիվ անպատասխան հարցեր ունի: Սպան, որը, Կարենի հայրիկի խոսքերով, լքել է զինվորներին, հետո կապ է հաստատել տղաների հետ, որ հեռանան այդ տարածքից: Բայց ինչպե՞ս լքեին այդ տարածքը, երբ արդեն վիրավոր են եղել:

Կամ՝ զորամասի հրամանատարը, որը դեռևս նոյեմբերի 5-ին պետք է մեքենա ուղարկեր տղաների հետևից ու չի ուղարկել:

Հարցերի հարցն է, թե ինչպե՞ս թշնամին հայտնվեց Շուշիում: «Ես հրետանիում եմ ծառայել, Շուշիի ճանապարհներն անգիր գիտեմ: Ինչպե՞ս կարող էր թշնամին հայտնվել Շուշիի վերևի հատվածում»: Իսկ վերջում ապրելու ուժի մասին:

Կարենը կրտսեր քույրիկ և եղբայր ունի, որը ծնվել է նրա զոհվելուց հետո: «Փոքր Կարենս, կարծես, բոլորի կատարելագործված տեսակը լինի: Մանկապարտեզ է հաճախում, արդեն աչքի է ընկնում իր աշխուժությամբ ու ճարպկությամբ:

Աղջիկս, Կարենս ուժ են տալիս, որ ապրենք: Միշտ ասում եմ՝ սրտիս հիսուն տոկոսն ուրախություն է, հիսուն տոկոսը՝ տխրություն, այդ կերպ եմ ապրում: Փոքր տղաս բոլորիս ժպիտ է պարգևում, ուրախացնում, բոլորս իրենով ենք ապրում: Իհարկե, Կարենս մնում է Կարեն:

Նա հարգված էր Ագարակում, քայլում էր, բոլորը նայում էին հետևից: Սիրտը մաքուր էր, անկեղծ էր, ընկերասեր, հյուրասեր: Կարենը փոքր տարիքից է մեքենա վարել:

Հիմա բոլորն են պատմում՝ ոչ մեկին չի թողել ճանապարհին: Բարի սիրտ ունեցող տղա էր»: Հ. Գ. - Սերժանտ Կարեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Արցախի ժողովրդի բռնի տեղահանության 3–րդ տարելիցն է. Ֆրանսիան ահազանգում է. չմեկնել Ադրբեջան
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ երկրի միջուկային կարգավիճակը արտաքին ճանաչման կարիք չունի
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագիծը
Այսօր սգո օր է․ պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք տեր ենք մեր պատմությանը․ Արեգա Հովսեփյան
Արցախի շրջափակման օրերին Աննա Հակոբյանը բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան
Կարևոր
Ադրբեջանի պաշտոնյան 800-ամյա հայկական Գանձասարը կոչում է աղվանական, էլ ի՞նչ խաղաղություն
Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել
Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան
Նիկոլի համար Արցախը բեռ էր. նա ազատվել է այդ հարցից. Տիգրան Աբրահամյան
Կիմ Չեն Ընը պահանջել է արհեստական ​​բանականություն ներդնել Հյուսիսային Կորեայի զենքի մեջ
Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա
Մեր տղաները առաջնագծում, իսկ մենք նկուղներում պայքարել ենք, որ Արցախը մնա հայկական․ Միքայելյան
ՈՒՂԻՂ. Արցախցիների վերջին պատերազմի 3-րդ տարելիցն է. Արցախն առանց հայերի
«2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունը
Սևանա լճի վրա պտտահողմ է դիտվել
Կարևոր
«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը
«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը
ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ)
«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»