Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին երևի ինչ-որ պահի պետք լինի... շնորհակալություն հայտնել: Չզարմանաք՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա հայտարարած պատերազմի կամ հարձակումների համար: Իհարկե, ենթադրելի ու անհավանական «շնորհակալության» ենթատեքստը բոլորովին այն չէ, ինչ կցանկանար Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նրա հայտարարած «բարենորոգման» ընթացքն էլ այն չէ, ինչ նա կցանկանար, բայց հենց այդ կոնտեքստում էլ առաջ է գալիս մեր նշած «շնորհակալության» հանգամանքը: Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը կամ, ինչպես ինքն է ասում, «բարենորոգումը» բազմաթիվ բացահայտումների տեղիք տվեց: Ու ինչպիսի՜ բացահայտումների:


Ընդսմին, ինչպիսի՞ն է փաշինյանական հակաեկեղեցական «բարենորոգումների» հակառակ կողմը: Տեսեք. չլիներ Փաշինյանը, մի քանի անարժան, տիրադավ եպիսկոպոսների իրական պատկերն ու դեմքը գուցե չէինք էլ տեսնի, դիմակները չէին պատռվի: Իսկ Փաշինյանի «գործունեության» շնորհիվ... բացահայտվեցին թաքնված տիրադավներ: Բացահայտվեց բարձրաստիճան մի քանի հոգևորական, որոնք ուրացան իրենց երդումը, ուխտը, և ելան Վեհափառի ու Մայր եկեղեցու դեմ: Մի՞թե վատ է, որ բացահայտվեցին: Տեսանք այդ նույն տիրադավների շարքում իշխանությունն ու փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»: Ավելին, տեսանք, որ նրանք հազիվ 10-ը կամ 20-նն են, լավ, թող լինի՝ 25-ը... ավելի քան 600-ի շարքերում: Տեսանք, որ Հայ առաքելական եկեղեցին իսկապես կուռ է, ամուր: Համոզվեցինք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իսկապես իր Եկեղեցու հետ է:


Ավելին, չլինեին Փաշինյանի հալածանքներն ու դրանցով հարուցված փորձությունները, մեր բազմաթիվ հոգևոր հայրերի իրական և օրինակելի նկարագրին շատերս գուցե թե անծանոթ մնայինք: Այս հալածանքները բացահայտեցին իրական հոգևոր առաջնորդների վառ կերպարներ, անհատների, հոգևոր գործիչների, որ չընկրկեցին ոչ մի ճնշման, ոչ մի նենգ սպառնալիքի ու զազրախոսության, ոչ մի կալանքի ու նեղության առաջ, այլ որպես իրական քրիստոնյա առաջնորդներ՝ պատվով և անկոտրում կամքով դիմագրավեցին ու դիմագրավում են այդ ամենին: Ավելին, մեր հարյուրհազարավոր հավատացյալներ, նրանց մեջ՝ նույնիսկ ոչ այնքան կրոնական նիստուկացով ապրող մեր հայրենակիցներ, սկսեցին հաճախել պատարագների, ավելին՝ սկսեցին ուշադիր լսել, թե ինչ է ասվում այդ պատարագների, ժամերգության ընթացքում: Այսինքն, ժողովրդի մի որոշ շերտի հոգևոր գրագիտության աստիճանը բարձրացնելու յուրօրինակ խթան դարձան իշխանության ձեռնարկած հալածանքները: Ու սա դեռ ամենը չէ: Տեսնում ենք, որ երիտասարդությունն է մեծ հետաքրքրություն դրսևորում դեպի Ազգային եկեղեցին:


Առհասարակ, ժողովուրդը միավորվում է իր Եկեղեցու շուրջ: Նույնիսկ մարդիկ, որոնք իրենք իրենց հավատացյալ չեն համարում, կանգնում են Եկեղեցու կողքին՝ հասկանալով նրա դերը ազգային ինքնության պահպանման կարևորագույն հարցում: Հասկանալի է, որ Փաշինյանն ամենևին էլ վերը թվարկվածը չէր ուզում, հակառակը՝ նա ցանկանում է կործանել, քանդել ու ապականել մեր Եկեղեցին, բայց ինչպես ասվում է՝ «հակառակ կողմը» ստացվեց: Ճիշտ է, նա դեռ շարունակում է իր պատերազմն ու դեռ շարունակելու է, նա պատրաստ է ամեն ինչի, բայց փաստերից հեռու չեն փախչի: Իսկ փաստն այն է, ինչ նշվեց վերևում...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում