Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի խափանել Եպիսկոպոսաց ժողովը՝ լինի դա Հայաստանում, թե Ավստրիայում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Մայր Աթոռը։ Հիշեցնենք, Հայաստանում մեկ անգամ Եպիսկոպոսաց ժողովը խափանվել էր գործող իշխանությունների քաղաքական բռնաճնշումների հետևանքով։ Դրանից հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովն Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։


Ժողովը խափանելու կամ գոնե այն Հայաստանում անցկացնելու համար Փաշինյանի հանձնարարությամբ ընդհուպ քրեական վարույթ է հարուցվել վեց եպիսկոպոսների և մեկ քահանայի նկատմամբ, բոլորի համար բացակայելու արգելք կիրառվել, որպեսզի թույլ չտրվի նրանց մասնակցությունը։ Ներկայում Մայր Աթոռում դեռևս շարունակվում են քննարկումները՝ արդյոք ամեն կերպ ժողովը իրականացնել Ավստրիայում, թե, ամեն դեպքում, Հայաստանում։


Ընդ որում, եթե, ի վերջո, որոշվի, որ նույնիսկ այս պայմաններում պետք է ժողովն անցկացնել Ավստրիայում, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս սցենարի դեպքում ևս Փաշինյանը նոր սադրանք է մտածել։ Ի մասնավորի, որոշել են Ավստրիա գործուղել Փաշինյանի կողմն անցած տիրադավ եպիսկոպոսներին, որոնք տեղում շոու կկազմակերպեն, սադրանքներ կհրահրեն Ժողովը խափանելու նպատակով։ Ավելի վաղ Փաշինյանին միացած մեկ տասնյակ տիրադավ եպիսկոպոսներից միայն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանն էր հայտարարել, որ մասնակցելու է Սանկտ Փյոլթընում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին։


Փաշինյանը մտադիր է ևս երեք եպիսկոպոսի ուղարկել Ավստրիա՝ կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանին, Նավասարդ Կճոյանին և Առաքել Քարամյանին, հստակ հանձնարարություններով ու «ինստրուկտաժով», թե ինչպես պետք է նրանք իրենց պահեն Ավստրիայում և ինչեր պիտի անեն Ժողովը խափանելու համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ որոշվել է, որ այդ անձանց հետ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու քպականների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորների են ուղարկելու, որպեսզի տեղում պաշտպանեն իրենց տիրադավներին։


Թերթի տեղեկություններով, օրերս Փաշինյանն ինքը իր մոտ է հավաքել Հայաստանում գտնվող տիրադավ եպիսկոպոսներին և քահանաներին, հանձնարարել ավելի ակտիվ լինել, հարցազրույցներ տալ տարբեր իշխանական լրատվամիջոցների, վարկաբեկել և հեղինակազրկել Ամենայն հայոց կաթողիկոսին։


Իսկ այդ հոգևորականներն էլ իշխանության կոմպրոմատների ճնշման ներքո ստիպված են եղել գլխահակ լսել Փաշինյանին ու կատարել նրա հրահանգները։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Շտապ
Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը
ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում
Կարևոր
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ

Լրացուցիչ նորություններ

...

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին