Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին։

Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը։

Մեծարգո պարոն փոխնախագահ,

Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։ Հայաստանը մի կողմից դիմագրավում է արտաքին ագրեսիայի, ինքնիշխան տարածքի ադրբեջանական օկուպացիայի՝ հարևան երկրների կողմից ապօրինի շրջափակման և թշնամական քաղաքականության տեսքով, մյուս կողմից դիմագրավում է ժողովրդավարական ինստիտուտների ճգնաժամի, դատական համակարգի քաղաքական վերահսկողության, իշխանության կողմից օրենքի գերակայության ոտնահարման, ընդդիմադիրների նկատմամբ համակարգային ճնշումների ու հալածանքների։

Հայաստանի իշխանությունների ամբողջատիրական ձգտումները չեն շրջանցել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ եկեղեցին իշխանությունների քաղաքական կամքին ենթարկելու մտադրությամբ։ Տասը բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հարուցված են շինծու քրեական գործեր։ Նշված հոգևորականներից մեկն արդեն դատապարտվել է երկու տարի ազատազրկման, իսկ երեքի նկատմամբ կալանավորումը կիրառված է որպես խափանման միջոց։ Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը՝ այդպիսով կոպտորեն ոտնահարելով Հայաստանի օրենսդրությունն ու միջազգային կոնվենցիոն պարտավորությունները։

Մենք գնահատում ենք ԱՄՆ գործող վարչակազմի` Այսրկովկասում երկարատև խաղաղության հաստատմանը միտված ջանքերը, ինչի արդյունք է նաև Ձեր այցը տարածաշրջան։

Պարոն փոխնախագահ, Ձեր այցը Հայաստան և տարածաշրջան իրապես կարող է հատկորոշվել հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ խաղաղության իրական օրակարգի առաջմղմամբ, խաղաղություն, որ հիմնված է արդարության և արժանապատվության վրա, խաղաղություն, որտեղ հարգված ու միջազգային երաշխավորությամբ իրացված են արցախահայության անքակտելի իրավունքները, խաղաղություն, որը չի արդարացնում էթնիկ զտումները և պատերազմական հանցագործությունները։

Այս համատեքստում թույլ տվեք անգամ ևս գոհունակությամբ արձանագրել ԱՄՆ պետդեպարտամենտի՝ 2025 թ․ սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի դիմումատու անդամներին ներկայացված քաղաքական դիրքորոշումը արցախահայության վերադարձի իրավունքի և Արցախի սրբավայրերի պաշտպանության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ։ Ձեր այս այցելությունը լավագույն հնարավորությունն է հետամուտ լինելու ԱՄՆ գործադիր իշխանության կողմից հրապարակված այս սկզբունքներին։

Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել ամուր բարեկամությամբ, քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով․ մեր պետությունների երկկողմանի հարաբերություններում իր ուրույն դերն ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ավելի քան մեկ միլիոնանոց հայ համայնքը, որը ձևավորվեց Հայոց ցեղասպանության սարսափը վերապրած և Միացյալ Նահանգների հյուրընկալ հարկի տակ ապաստան գտած մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կողմից։ Մենք տրամադիր ենք ապագայում ևս խորացնելու հայ-ամերիկյան ռազմավարական գործակցությունը՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։

Պարոն փոխնախագահ, Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին։ Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի Հանրապետության ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։ Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։

Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է։ Այս մարդիկ զրկված են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունից և խոշտանգումների են ենթարկվում բացառապես իրենց ազգային ու կրոնական պատկանելության համար։

Համոզված ենք, որ ամերիկյան գործող վարչակարգը, իր սկզբունքներին հավատարիմ, կարող է լուծել մեր ժողովրդի ու պետության համար շատ կարևոր այս խնդիրը՝ ինչն էապես կբարձրացնի նաև փոխվստահության մթնոլորտը հայ-ադրբեջանական բանակցություններում, ինչպես նաև կուժեղացնի ամերիկյան միջնորդության դիրքերն ու կամրապնդի դրա հասարակական ընկալումը։

Պարոն փոխնախագահ, վերը հիշատակված խնդիրները քննարկելու համար ուրախ կլինենք Ձեզ հետ հանդիպելու Ձեր այցելության ընթացքում։ Մենք նման հանդիպումը համարում ենք հատկապես կարևոր՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները փոխանցելու համար։

Հաջողության և արդյունավետ այցի մաղթանքներով՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Լրահոս

Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը
Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում
NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն
Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ
ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին
WP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Պարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ է
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»
ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում
Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին
FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան

Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից

Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը

Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան

Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը

Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան

Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը

ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան

ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է

Էրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը

Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին

Բաղդադում էլ շատ խուրմա կա, հետո՞. Խաչատրյանը՝ Պապոյանին

Կան ընկերություններ, որոնց այլևս հնարավոր չէ օգնել․ Պապոյանը՝ կաթնամթերքի շուկայի մասին

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

ՌԴ-ի հետ տնտեսական վեճ ունենք, բայց խնդիրները լուծվում են. Պապոյան

Եկեղեցու ֆինանսական միջոցների կառավարման հարցը պետք է իրավական լուծում ստանա