Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Մրցանակաբաշխության հաջորդ օրը Բաքվի դատարանը հրապարակեց Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների դատավճիռները։ Հաճախ հանդիպում ենք քննարկումների, որ անգամ իրար հետ հարաբերություններ պարզաբանող հարևանները հաշտվելու համար երկուստեք քայլեր են ձեռնարկում, չեն հարվածում իրար, որ քիչքիչ հարաբերությունները բարելավվեն, իսկ, ահա, հարևան Ադրբեջանն իր կեցվածքով ու քայլերով ցույց է տալիս՝ իր պատկերացրած խաղաղությունը տարբերվում է մեր պատկերացրած խաղաղությունից։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է. «Մենք կռվել ենք ու պարտվել ենք խայտառակ ձևով։ Եվ հիմա այդ պարտությունից հետո մեր երկիրը կրկին ներկայացնում է մեկը, որը ծնկել է թուրքի առաջ։ Այնպես որ, այստեղ արժանապատիվ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Ինչ վերաբերում է Բաքվի դատարանի կայացրած «վճիռներին», դրանք բոլորը սպասելի էին, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դրանք շինծու դատական շոուներ են։


Դատական այդ ակտերի հրապարակումը մի քանի նպատակ ունի։ Առաջինն այն է, որ դրանով պաշտոնական Բաքուն ուղղակի ստորացնում է հայ ժողովրդին՝ ցույց տալով, թե ձեր պայքարը Արցախի համար այսպես վերջացավ։ Երկրորդ՝ սա նաև նախազգուշացում է բոլոր այն ազգասերներին, ովքեր ապագայում կփորձեն գլուխ բարձրացնել և կրկին Արցախի մասին խոսել. սա սպառնալիք է։ Եվ երրորդ՝ չի բացառվում, որ ադրբեջանական կողմն այս ամենը կազմակերպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ տարածաշրջանային այցից առաջ, որպեսզի էլ ավելի թանկ գնով, արդեն պատանդ կարգավիճակում գտնվող այդ մարդկանց ինչ-որ ձևաչափով «վաճառի» Հայաստանի Հանրապետությանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ցույց տալով, որ շատ մեծ մարդասիրական քայլ է կատարում։ Բոլորս պետք է հասկանանք, որ այդ ամենն ունի իր գինը։ Ադրբեջանական կողմը ոչ մի բան պատահական չի անում, ժամանակագրական առումով էլ ոչինչ պատահական չի արվում, ամեն ինչ արվում է հատուկ և նպատակադրված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։ Իր այս քայլերով Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս՝ խաղաղություն չկա կամ կա իր նախընտրած տարբերակով։ «Իլհամ Ալիևն ասում է՝ Ադրբեջանը խաղաղություն է հաստատել Հարավային Կովկասում, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը բացահայտ ցույց է տալիս, որ Նիկոլն ընդամենն իր կամակատարն է, անում է այն, ինչ նա հրահանգում է։ Ադրբեջանական կողմը, այսպես կոչված, խաղաղությունը շատ թանկ գնով է ծախելու Նիկոլին, իսկ վերջինս դրա դիմաց վարձահատույց է լինելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաշվին։ Այստեղ խնդիրը մեր հասարակության որոշ հատվածն է, որն, իրոք, չի պատկերացնում, թե, օրինակ՝ ադրբեջանական կողմն ինչո՞ւ չի կրակում, ինչո՞ւ նոր պահանջներ այս պահին չի ներկայացնում։ Ադրբեջանական կողմի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը, որն ավելի թանկ գին է վճարելու Ալիևին, եթե պահպանի իշխանությունը։


Կան մի քանի կետեր, որոնց մի մասը նա գրեթե որոշ չափով կատարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, հայկական բանակի գրեթե լուծարում, Սահմանադրության փոփոխություն։ Միայն ադրբեջանցիներով Հայաստանը լցնելու, ինչպես նաև Ադրբեջանին փոխհատուցում տրամադրելու և նրանից ներողություն խնդրելու պահանջները դեռ չեն կատարվել։ Մյուս կողմից՝ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ «TRIPP»-ի մեջ Ադրբեջանն իր բաժինն է ունենալու։ 2025 թվականի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեց «TRIPP»-ի մասին համաձայնագիրը, ամերիկյան լրատվամիջոցները հրապարակումներ արեցին, ըստ որոնց, այդ ծրագրի շրջանակներում Ադրբեջանը ստանալու է Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացվող օգուտի 30 տոկոսը։ Սա շատ զարմանալի է։ Ամենակարևոր պահանջներից մեկը, որը դրված է Փաշինյանի իշխանության առաջ, եթե նա վերարտադրվի, Հայաստանում պետք է «վերաբնակեցվի» 300-ից 400 հազար ադրբեջանցի։ Դա աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար որոշ ժամանակ անց»,- նկատում է մեր զրուցակիցը։ Առջևում են խորհրդարանական ընտրությունները։


Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի ներկայացուցիչները վստահաբար ասում են՝ վերընտրվելու են «50+1», «60+1» ձայներով։ Թե ինչն է այս վստահության հիմքը, կարծիքները տարբեր են։ Բայց հիմնականում դրանք բաժանվում են մի քանի խմբի՝ գործի է դրվելու վարչական ռեսուրսը, ամեն ինչ արվելու է, որ քիչ թվով մարդիկ մասնակցեն ընտրություններին, կա արտաքին աջակցություն Եվրոպայից, Թուրքիայից և Ադրբեջանից, այս հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն անում է առաջին հերթին իր թիմի համար։ «Վստահություն չունեն վերընտրվելու հարցում։


Դա ընդամենը քաղտեխնոլոգիա է, որը կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, և Նիկոլը օգտագործում է դա։ Նշեք մեկ կառավարություն, որը փորձում է վերարտադրվել, և հանկարծ միամտաբար, իմանալով, որ շատ ցածր վարկանիշ ունի, դա ընդունում է։ Չկա նման բան ու չի կարող լինել։ Փաշինյանի գլխավոր նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է, նա փորձում է կեղծ լավատեսությամբ նրանց ոգին բարձր պահել։ Մյուս կողմից՝ նա փորձում է նաև իրեն չընտրողների շրջանում հոռետեսություն առաջացնել և հասարակության հատկապես ընդդիմադիր զանգվածի մեջ սերմանել այնպիսի տրամադրություններ, որ նրանք չգնան ընտրության։


Նրա միակ փրկությունը շատ քիչ մարդկանց մասնակցությունն է ընտրություններին, որովհետև մինչև հիմա Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների օրինակով գիտենք, որ Փաշինյանն ու նրա թիմը բազմաթիվ մեխանիզմներով փորձել են այդ ընտրություններում ձայներ կորզել, բայց խնդիրն այն է, որ ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները ի չիք են դառնում, երբ մեծ քանակությամբ մարդիկ գնում են ընտրության։ Դրա վառ օրինակը Գյումրու ՏԻՄ ընտրություններն են։ Ճիշտ է, բազմիցս ասել եմ, որ ՏԻՄ և համապետական ընտրությունները տարբերվում են, բայց խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների արդյունքների վրա ընտրողների մեծ քանակությամբ մասնակցությունը շատ մեծ ազդեցություն ունի։


Գյումրիում Նիկոլ Փաշինյանը պարտվեց մեծ քանակությամբ ընտրողների մասնակցության արդյունքում։ Հիշեցնենք, որ Գյումրու ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն ասում էր՝ վաղը կգաք ինձ շնորհավորելու։ Հույս ունեին «50+1» ձայն ունենալ, բայց պարզվեց, որ բոնուսային համակարգով հավաքել են ընդամենը 37 տոկոս։ Գյումրու ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի խաղաքարտերը բոլոր ձևաչափերով, կեղծիքների միջոցով ձայներ ստանալը «կոտրվում» են մեծ քանակությամբ ընտրողների մասնակցության պարագայում։ Այո՛, շատ մեծ կարևորություն ունի, որ մեծ քանակությամբ մարդիկ մասնակցեն խորհրդարանական ընտրություններին»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Թրամփը ՀՀ-ի մասին հոդված է տարածել․ Ուկրաինան տարածքներ չի զիջի․ ԱԳՆ (տեսանյութ)
Ալիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխել
Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա. 5 վիրավորներից 3-ն անչափահասներ են
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր
ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ
Կարևոր
Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել
ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին
Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքում (տեսանյութ)
Առանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ Վենս (տեսանյութ)
Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին
Ուկրաինան և Լեհաստանը քննարկում են ֆուտբոլի ԱԱ-ն համատեղ հյուրընկալելու գաղափարը
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան (տեսանյութ)
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները
Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել
Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)
Bloomberg․ ԱՄՆ-ն կարող է հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների կիրառումը մինչև նոյեմբեր
Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով

«Փաստ». Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Ժողովուրդ». ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի ունեցվածքը․ 8 անշարժ գույք, երկու մեքենա, 27 մլն եկամուտ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին

«Հրապարակ»․ Ավելի դաժան տեսարաններ են սպասվում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի

«Ժողովուրդ». ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի

«Փաստ». Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ