Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԿԿՀ-ն անտեսում է բացահայտված կոռուպցիան ու շահերի բախումը․ արդարացվում է իշխանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Գաղտնիք չէ, որ իշխանություններն այնպես են անում, որ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր կառույց սպասարկի իրենց շահերը, այդ թվում նաև սահմանադրական անկախ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հայտնի է, որ գրեթե 3 տարի իշխանությունն իր սրտի ԿԿՀ նախագահին չի կարողանում գտնել, և Մարիամ Գալստյանը 2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողն է, ով էլ կայացնում է իշխանահաճո որոշումներ։


ԶԼՄ բացահայտում, որը աչքաթող է արվել ԿԿՀ-ի կողմից «Հետք»-ը գրել էր, որ Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ։ Հոդվածում ասվում էր, որ 2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։ Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները, իսկ երկրորդ փուլում՝ Հայիրյան փողոցը։ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։ Սամվել Վարդանյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։


«Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է իր վերադասին ներկայացնի շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։ Վերադաս չունենալու դեպքում պաշտոնյան շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել ԶԼՄ հրապարակումը, և տեղեկությունների ուսումնասիրությամբ Հանձնաժողովի կողմից գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ չեն արձանագրվել, ուստի Հանձնաժողովը հրապարակման առարկան քննարկել է միայն Հանձնաժողովին համայնքի ղեկավարի կողմից շահերի բախման մասին գրավոր հայտարարություն չներկայացնելու համատեքստում։


Գործի քննության արդյունքում, Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն ապահովված չլինելու հանգամանքով պայմանավորված, վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում չի կայացվել։ Վերջին շրջանում պետական գնումներում իշխանության կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցության շեմն աճում է, սակայն պատասխանատվության մակարդակը նվազում է»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում