Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Երիտասարդներն այսօրվա Եկեղեցին են»․ Տեր Ռուբենը զրույց-բանախոսություն է ունեցել երիտասարդների հետ

Այսօր Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հրավերով տեղի ունեցավ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի զրույց-բանախոսությունը երիտասարդների հետ։ Բանախոսության բնաբանն էր «Հիմա վե՛ր կաց, ոտքի՛ կանգնիր, որովհետև քեզ երևացի, որպեսզի քեզ դարձնեմ ինձ վկա» (Գործք 26։16)։

Հայր Ռուբենը խոսեց երիտասարդության առաքելության և հասարակության ու Եկեղեցու կյանքում նրանց կարևոր դերակատարության մասին։

 Բանախոսության ավարտին Հայր Սուրբը լսեց երիտասարդների կարծիքները և պատասխանեց նրանց հարցերին՝ հորդորելով ճիշտ կարդալ ժամանակի նշանները և միշտ ունկնդիր լինել Աստծո ձայնին և հետևել Նրա կանչին։

 Հանդիպումն ավարտվեց Տիգրան և Վարդան Թադևոսյանների հայրենասիրական երգերի կատարումներով, որոնց միացան նաև երիտասարդները։ 

 Բանախոսության առանցքային շեշտադրումները՝ ամփոփ․

 «Երիտասարդությունը կյանքի սպասասրահ չէ, ոչ էլ ներկայից դուրս իրականություն։ Սուրբ Գրքում երիտասարդությունը տարիքային այն ժամանակահատվածն է, երբ Աստված խոսում է հատուկ ինտենսիվությամբ, առաքելության է կոչում երիտասարդների, երբ նրանք, թվում է՝ անպատրաստ են։ Երեմիա մարգարեն իրեն չափազանց երիտասարդ է զգում, Դավիթը եղբայրների մեջ ամենակրտսերն է, դրանով պայմանավորված ամենաանտեսվածը։ Մարիամը Նազարեթից մի անհայտ դեռատի աղջիկ է, առաքյալներից շատերը երիտասարդ ձկնորսներ են՝ առանց համարումի։ Աստված չի սպասում, մինչև մարդը կազմ պատրաստ լինի, այլ կանչում է, քանի դեռ կյանքը դեռ առջևում է»։ 

 «Երիտասարդությունը լավագույն հնարավորությունների տարիք է, հետևաբար նաև խոստման տարիք։ Երիտասարդությունը յուրահատկություն է, քանի որ դա այն ժամանակամիջոցն է, երբ սիրտը ուժեղ է բաբախում, երբ բարին ու չարը թվում են բացարձակ։ Այս ուժը թերություն չէ, որը պետք է շտկել, այլ պարգև է, որը պետք է առաջնորդել, ուղղորդել»։ 

«Հասարակությունը երիտասարդների կարիք ունի ոչ միայն, որ նրանք ավելի արագ ու արդյունավետ են, այլ նաև, որ նրանք դեռ չեն անզգայացել՝ տեսնում են անարդարությունը և ձայն են բարձրացնում, տեսնում են կեղծիքը և ընդվզում են, լցված են սիրով և աշխարհը փոխելու վճռականությամբ»։ 

 «Երիտասարդները «վաղվա Եկեղեցին» չեն։ Նրանք այսօրվա Եկեղեցին են, և Եկեղեցին կարիքն ունի նրանց ձայնի, նրանց հարցերի, նույնիսկ նրանց մտահոգությունների։ Երիտասարդներից զուրկ Եկեղեցին վտանգ է հենց նույն Եկեղեցու համար, որն այդ դեպքում վերածվում է ձանձրալի, էներգիայից պարպված, մարգարեական շունչ չունեցող հաստատության»։

Լրահոս

ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին

Լրացուցիչ նորություններ

...

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր