Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աստղագուշակ Հունվարի 30-ի համար. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին այսօր


Խոյ. Այսօր պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:


Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:


Ցուլ. Այսօր դուք չափից ավելի շատ եք մտածում փողի մասին, և շատ քիչ` այն վաստակելու մասին: Դրա արդյունքն էլ միանգամայն օրինաչափ է` ձեր ֆինանսական վիճակը մնում է փակուղում: Ուշադիր եղեք` ձեզ հնարավորություն կնձեռնվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, դրանից պետք է կարողանալ ըստ արժանվույնս օգտվել: Խորամանկության շնորհիվ դուք կկարողանաք մատի շուրջ պտտեցնել ձեր անբարյացկամներին:


Օրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ձեր հմայքին անհնար է դիմակայել, սակայն դուք չպետք է դա չարաշահեք, հակառակ դեպքում նոր թշնամիներ ձեռք կբերեք:


Երկվորյակներ. Դուք շլացուցիչ եք, այդ իսկ պատճառով էլ ոմանք ամեն կերպ փորձում են ձեզանից հեռու մնալ` վախենում են իրենց տեսողության և սթափ մտքի համար: Օգտվեք հարմար պահից, որպեսզի կարողանաք նվաճել այն մարդու սիրտը, ով անտարբեր չէ ձեր նկատմամբ` այսօր դա կարելի է անել ողջ ապագայի համար:


Ձեզ բնորոշ էմոցիոնալությունն ու բռնկունությունը ձեզ խանգարում են բեղմնավոր աշխատել, լեզու գտնել աշխատակիցների և ղեկավարության հետ: Դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր սկսում են աշխատել նոր բնագավառում` նրանք ստիպված կինեն բազմաթիվ արգելքներ հաղթահարել:


Խեցգետին. Այսօր սովորականից մեծ է նյարդային լարվածությունը` դուք չգիտեք թե ինչ է ձեզ սպասում, և դա ձեզ վախեցնում է: Դրա հետ մեկտեղ, իրավիճակը զարգանում է միանգամայն կանխատեսելի, և եթե դուք դրան մոտենաք սթափ դատողությամբ, ապա կհասկանաք, թե ինչպես կողմնորոշվել: Մի շտապեք` խելամիտ սպասողականության մարտավարությունը այսօր շատ ավելի արդյունավետ է, քան էմոցիոնալ փոթորիկներն ու ճնշումները:

Շատ օգտահար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները` շարժումը ձեզ կօգնի գլխից դեն նետել անպետք մտքերը, կենտրոնանալ այն բանի վրա, ինչն այսօր ձեզ հատկապես անհրաժեշտ է: Մեծ է անպատասխան սիրահարվածության հավանականությունը:


Առյուծ. Այսօր դուք ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Պրոֆեսիոնալ հակամարտությունը բարդանում է անձնական հակակրանքով, և նման բարդ իրավիճակից առանց կորուստների դուրս գալը շատ դժվար կլինի: Ձեզ մի շարք գործնական առաջարկներ են արվում, որոնք գրավում են իրենց թարմությամբ, սակայն դրանք այնքան լավը չեն, որ անմիջապես ընդունելի լինեն: Եթե խոսքը գնում է փողերի մասին, ձեր պայմանները առաջ քաշեք` դուք հաստատ կստանաք ավելին, քան նախապես ենթադրում էիք:


Դժվար կլինի մտերիմ մարդկանց հետ վեճերից խուսափելը: Ձեր էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք չեք կարող հանգստություն պահպանել, ուրեմն գոնե հոգ տարեք, որպեսզի ոչ ոք չտուժի:


Կույս. Այսօր ձեզ լրջորեն մտահոգում է պրոֆեսիոնալ դիրքի երերուն լինելը: Ձեր ոտքերի տակ հողը եթե չի այրվում, ապա չարագուժորեն ծխում է: Սակայն փախչելը դեռ վաղ է, դեռ հնարավոր է ամեն ինչ հարթել ու կարգավորել: Ընդ որում, պետք է խուսափել շրջապատի վրա ուժային մեթոդներով ազդելուց, իսկ աստղերը դա կգնահատեն:

Անհապաղ գտեք ինքներդ ձեզ ուրախացնելու և դրական էմոցիաների լիցք ստանալու ձևը: Ընկերներն ու սիրելի մարդը կօգնեն ձեզ չհուսահատվել, կոգեշնչեն սխրանքների: Լավ օր է ուղևորությունների համար, դրանք ավելի լավ կանցնեն, քան դուք սպասում էիք:


Կշեռք. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ` յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Համբերություն, հանգստություն և զսպվածություն` ահա այն երեք կետաձկերը, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:


Կարիճ. Հարմար օր է ձեր գործերում մի փոքր հստակեցում մտցնելու համար: Գնահատեք վերջին ժամանակում ձեր նվաճումները, ձեր առջև նոր նպատակներ դրեք: Ձգտեք չընկնել հասարակական կարծիքի ազդեցության տակ, առաջնորդվեք կյանքի առջև դրվող խնդիրների հարցում ձեր սեփական պատկերացումներով: Կոնֆլիկտներն աշխատավայրում ծագում են հեշտությամբ, սակայն` նույնքան հեշտ էլ հարթվում: Կեսօրը լավագույն պահն է նոր դաշնակիցներ գտնելու համար:

Աննշան, սակայն ոչ այնքան հաճելի փոփոխություններ են տեղի ունենում մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում` նվազում է փոխհասկացվածությունն ու փոխվստահությունը:


Աղեղնավոր. Օրը բավական հարմար է գործնական ուղևորությունների, հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Բիզնեսմեններին կհաջողվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, նոր բարձրունքներ նվաճել, վարձու աշխատողների մոտ էլ հաջողություններ են սպասվում, միայն թե` հաղթանակներն ավելի համեստ կլինեն

Անձնական խնդիրները լուծվում են միայն այն բանի շնորհիվ, որ դուք ազատություն չեք տալիս ձեր էմոցիաներին: Մտերիմ մարդկանց հետ խուսափեք անորոշություններից ու երկիմաստ ակնարկներից: Անկեղծությունն ու անմիջականությունը մեծապես կնպաստեն բարիդրացիական հարաբերություններին:


Այծեղջյուր. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս` միանգամից չի ստացվի: Սա բազմաթիվ և բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբել, իսկ ինչը` ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:

Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված համակարգի դեմ և զլանում եք զսպել ձեր հեղափոխական պոռթկումները: Սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:


Ջրհոս. Այսօր դուք անհամբեր եք նոր նպատակների հասնելու հարցում և պատրաստ եք շրջանցել ճանապարհին հանդիպող ցանկացած արգելք: Ձեր անբարյացկամներին կարելի է միայն խղճալ` եթե դուք դուրս գաք հունից, ապա նրանցից միայն փետուրները կմնան: Միայն վատ է այն, որ ձեր էմոցիոնալության պատճառով դուք կարող եք խորտակել արդեն ձևավորված գործնական հարաբերությունները, զրկելով ինքներդ ձեզ ինչպես ապագա եկամուտներից, այնպես էլ` կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորությունից:

Օրվա երկրորդ կեսին բազմաթիվ ռոմանտիկ պահեր կծագեն: Դրանք կարելի է օգտագործել ձեզ համար համակրելի մարդուն հմայելու, կամ սիրելիին նորից գայթակղելու համար:


Ձկներ. Այսօր որքան քիչ խոսեք, այնքան ավելի քիչ գլխացավանքների մեջ կընկնեք: Այնպես որ` ձկան պես լռելը բավական օգտակար կլինի: Չարժե վստահել նոր ծանոթներին` դժվար թե նրանք կատարեն իրենց այն խոստումները, որ շռայլորեն բաժանում էին աջ ու ձախ: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծեք ինքնուրույն` ձեր նախազգացումը ձեզ չի խաբի:

Օրվա երկրորդ կեսը կարևոր տեղեկություններ ստանալու պահն է: Ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` շուտով դրանք կարևորություն կստանան: Օրը հարմար է հետազոտական նախագծերի վրա աշխատել սկսելու համար:

Լրահոս

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի
Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար
Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր
Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել
Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին
ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը
Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան
Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից

Լրացուցիչ նորություններ

...

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը

Բագան. հազարավոր տաճարների հովիտը