Այսօր «Սասնա Ծռեր» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմում անմահացած հերոս Սամվել Գևորգյանի ծննդյան օրն է։
ԵԿՄ Դավթաշեն տարածքային բաժանմունքի խորհուրդը՝ նախագահ Սարգիս Գրիգորյանի գլխավորությամբ,ընտանիքի անդամների հետ այցելեցին հերոս հրամանատարի շիրիմին։ Ծնունդդ շնորհավոր հրամանատար։ Քո անունը մեր հիշողության մեջ կմնա որպես քաջության, նվիրումի և հայրենասիրության խորհրդանիշ։








