Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ Վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են Հայ առաքելական եկեղեցու գույքին «տիրանալ»։ Բանն այն է, որ ՔՊ-ականները Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել Ազգային ժողով։ Իշխանությունը որոշել է վերահսկել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հովանու տակ գտնվող սեփականությունը` ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։


Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որը կոչվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Թագուհի Ղազարյանը նախագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի` հատուցմամբ կամ անհայտույց օտարել՝ բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Ըստ նախագծի` կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։ Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։


ՔՊ–ական պատգամավորի տվյալներով` եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քանի 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Ըստ նրա` հուշարձանի կարգավիճակ չունեն նաև 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիները, որոնց ցանկը ՀՀ կառավարությունը հնարավոր է` վերանայի և հուշարձանի կարգավիճակ տա։ Նախագծի ստեղծման հիմքում կարծես թե պատգամավորների համար մեծ դեր է ունեցել Մասյացոտնի թեմի առաջնորդը։


Քանի որ հարցին թե արդյոք գույքի օտարման նախադեպեր եղել են, որ նման նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել, Ղազարյանը նախադեպեր չնշեց, սակայն վստահեցրեց, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյան ասել է դրա մասին, սակայն ոչ փաստարկված։ Պատգամավորը հիշեց նաև Սուրբ գեղարդի մասին, ինչպես նաև մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը` հայտարարելով, որ սա ևս հիմք է հանդիսացել այս նախագծի ստեղծման համար։ Բանն այն է, որ իշխանությունը նաև փորձում է արդեն ամրացված կապեր կտրել։


Հայր Ասողիկը Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվելու մասին ասել էր` հիշեցնելով, որ դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են և նվիրելու են։ Այս գործի շրջանակներում Տեր Ասողիկը հարցաքննվել էր։ Այս ամենին զուգահեռ ՔՊ–ականներին վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի` ինչ է նվիրում։ Փաստացի իշխանությունն ուզում է սա ևս իր ձեռքի տակ առնել և ունենալ լիիրավ տիրապետում ոչ միայն անձերի, այլև առարկաների նկատմամբ»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Եվրահանձնակատար Մարտա Կոսը նշել է այն երկրները, որոնք կանդամակցեն Եվրամիությանն իր մանդատի ընթացքում
ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն եմ ակնկալում. Թրամփը՝ Ռյուտեին
Հայտնի է 1/16 եզրափակչի առաջին զույգը․ ԱԱ
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ն գոհ է Առուշանյանից. Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում․ «Հրապարակ»

Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»

Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին

«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից

«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը համաձայնելո՞ւ է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները

Սկանդալից մինչև միլիոններ. Արմեն Փամբուխչյանի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»

ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել

Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»

Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»

«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց