Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ

Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին տնտեսագետները շեշտում են, որ երկրի տնտեսական իրականությունը շարունակում է հիմնվել կոնկրետ թվերի և առևտրատնտեսական կապերի վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տասը տարիներին ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։


Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ-ի երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը բազմակի աճ է արձանագրել, իսկ միության մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրում այսօր արդեն գերազանցում է 40 տոկոսը։ Այդ համակարգում առանցքային դերակատարն է Ռուսաստանը, որի հետ իրականացվում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։


Տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նախ և առաջ նշանակում է Ռուսաստան, որի հետ ձևավորված են հիմնական առևտրատնտեսական շղթաները։ Նրա գնահատմամբ՝ թեև Ղազախստանի և Բելառուսի հետ համագործակցության խորացման հնարավորություններ կան, համակարգի հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը։


Մասնագետները նշում են, որ այս տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն թվերով։ Դրանք արտահայտվում են աշխատատեղերի պահպանմամբ, հարկային մուտքերով և արտահանման կայուն շուկաների առկայությամբ։ ԵԱՏՄ շուկան հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսական, վերամշակող, դեղագործական և մեքենաշինական ոլորտների համար։


Զգայուն ուղղություններից մեկը շարունակում է մնալ էներգետիկան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է բնական գազի հիմքով, որը երկիր է մատակարարվում արտոնյալ պայմաններով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում գործող պայմանավորվածությունների արդյունքում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այլընտրանքային մատակարարումները կարող են հանգեցնել ինչպես գների բարձրացման, այնպես էլ մատակարարման ռիսկերին։


Խոսուն է նաև արտահանման կառուցվածքը։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի տվյալներով՝ Հայաստանի պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, հիմնականում՝ Ռուսաստան։ Վերջին տարիներին այդ ուղղությամբ արտահանումը աճել է ավելի քան հինգ անգամ, մինչդեռ Եվրամիություն արտահանումը որոշակի նվազում է գրանցել։ Արտահանվող հիմնական ապրանքախմբերը ներառում են գյուղմթերք, պլաստմասսայից արտադրանք և դեղագործական ապրանքներ։


ԵԱՏՄ շրջանակում Հայաստան են մատակարարվում նաև ռազմավարական նշանակության ապրանքներ՝ հացահատիկ, նավթամթերք և արդյունաբերական հումք։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այդ մատակարարումները կարևոր դեր ունեն երկրի տնտեսական և սոցիալական կայունության պահպանման գործում։


ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշում է՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ում առանցքային դերակատարը Ռուսաստանն է․


«Սա ոչ միայն ներկա տնտեսական իրողություն է, այլ նաև պատմականորեն ձևավորված իրականություն։ Խորհրդային տարիներին Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ԽՍՀՄ-ն էր, իսկ դրա փլուզումից հետո այդ տնտեսական կապերի տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանը և այն երկրները, որոնք հետագայում ձևավորեցին Եվրասիական տնտեսական միությունը»։


ԵԱՏՄ-ի շրջանակում գործում է միասնական շուկա՝ առանց մաքսային և այլ տեսակի արհեստական խոչընդոտների, ինչը Հայաստանի համար ստեղծում է լայն հնարավորություններ։ Հայաստանը այս շուկայից ստանում է շատ զգալի տնտեսական օգուտներ՝ արտահանման, արտադրության և ներդրումների տեսանկյունից։ Հայկական արտադրանքը իր որակական հատկանիշներով և ճանաչելիությամբ առավելապես համապատասխանում է հենց ԵԱՏՄ շուկային։ Մինչդեռ եվրոպական կամ այլ հեռավոր շուկաներում Հայաստանի տնտեսության և հայկական արտադրանքի լուրջ ներկայություն ակնկալելը այսօր դժվար է․ այնտեղ գործում են այլ որակական չափանիշներ, տարբեր տեխնիկական և կարգավորիչ պահանջներ, իսկ հայկական արտադրանքը շատ հաճախ պարզապես ճանաչված չէ։ Շատ դեպքերում նույնիսկ Հայաստանը որպես արտադրող երկիր բավարար ճանաչում չունի, ինչը լրացուցիչ խոչընդոտ է արտահանման համար։


Բացի առևտրից և արտադրությունից, Ռուսաստանից Հայաստան է մտնում նաև զգալի ֆինանսական հոսք։ Հարյուր հազարավոր հայեր աշխատում են Ռուսաստանում և պարբերաբար մեծ գումարներ են փոխանցում իրենց ընտանիքներին։ Այդ դրամական փոխանցումները լուրջ աջակցություն են ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ Հայաստանի տնտեսության համար՝ նպաստելով ներքին սպառման և սոցիալական կայունության պահպանմանը։


Էներգետիկ բաղադրիչը ևս առանցքային նշանակություն ունի։ Հայաստանը բնական գազը ստանում է աշխարհի ամենաէժան գներից մեկով, ինչը կարևոր աջակցություն է ինչպես բնակչության, այնպես էլ արդյունաբերության և գյուղատնտեսության համար։ Գազը լայնորեն օգտագործվում է արտադրական գործընթացներում, և դրա թանկացումը անմիջապես կբարձրացներ արտադրանքի ինքնարժեքը, կթանկացներ ապրանքներն ու ծառայությունները և, արդյունքում, կվատթարացներ մարդկանց կենսամակարդակը։


Բացի դրանից, Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում իրականացվում են բազմաթիվ սոցիալական և տնտեսական ծրագրեր՝ նախադպրոցական և դպրոցական սննդի ապահովում, Արցախից տեղահանվածների աջակցություն, ատոմակայանի վերականգնման ծրագրեր, երկաթուղային համակարգի պահպանություն և զարգացում, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակության նախագծեր։ Այս ծրագրերը Հայաստանի համար բերում են մեծագույն տնտեսական և սոցիալական օգուտներ։


Այս բոլոր գործոնների համադրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից հրաժարվելը Հայաստանի համար կնշանակեր ոչ թե ուղղակի արտաքին քաղաքական ընտրություն, այլ ծանր տնտեսական հարված»,-նշում է Բաբուխանյանը՝ հավելելով, որ այս կապերից զրկվելու պարագայում երկրի տնտեսությունը կհայտնվեր լուրջ ճգնաժամի առաջ՝ կորցնելով շուկաներ, էներգետիկ առավելություններ և սոցիալական կայունությունը պահպանող կարևոր աղբյուրներ։


Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։


Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով որոշակի օգուտներ է տալիս Հայաստանին։


«Մայր Հայաստան»  կուսակցության  ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ շեշտում է․« Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։


Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով  օգուտներ է տալիս Հայաստանին» ։


Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների համաձայն՝ գործող տնտեսական կապերի պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կարող է ապահովել ավելի քան 5 տոկոս տնտեսական աճ։ Մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կտրուկ թուլացումը կամ խզումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գազի գների, լոգիստիկ համակարգերի և վարկային ռեսուրսների վրա։


Միևնույն ժամանակ տնտեսագետները չեն բացառում նոր շուկաների որոնման և Եվրամիության հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն փուլային և հաշվարկված ձևով՝ առանց առկա տնտեսական կապերի կտրուկ խաթարման։


Մասնագետների համոզմամբ՝ ներկայումս Հայաստանի համար առանցքային հարցը մնում է տնտեսական կայունության պահպանումը, ինչը հնարավոր է միայն գործնական և հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում։

Լրահոս

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է

Լրացուցիչ նորություններ

...

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները

Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց

Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում

Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր