Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վահագն Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Ողջունելով դեսպանին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Քվինին գործունեության և համագործակցության համար՝ ընդգծելով վերջին երեք տարիների ընթացքում իրականացված աշխատանքի նշանակությունը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեր կատարած աշխատանքի համար: Դուք մեզ հետ եք եղել շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար, կիսել եք դժվարությունները մեզ հետ միասին, և այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում: Իհարկե, արձանագրված արդյունքները ևս շատ տեսանելի են հատկապես վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Նախագահը առանձնակի կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։

«Դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը շատերի համար անհավանական էր թվում, և գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել, և մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթը, և հիմա նաև հունվարի 13-ի փաստաթուղթը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ արդեն տեսանելի է Միացյալ Նահանգների աջակցությամբ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ ընտրված ուղին։

Նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ խաղաղությունը կլինի հարատև, իսկ Միացյալ Նահանգների ներկայությունն ու աջակցությունը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական կյանքի առաջընթացին։

Իր հերթին դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ նախագահի և կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել արձանագրել զգալի առաջընթաց։

«Հայաստանը, կարծում եմ, այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին, և ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը, և հուսանք նաև խաղաղ ապագան տարածաշրջանում»։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելով՝ շարունակելու է մնալ Հայաստանի բարեկամը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քրիստինա Քվինին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Լրահոս

Ավտոտեխսպասարկման կետում այրվել է ավտոմեքենա․ կա տուժած
Պեսկովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանը. Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին (տեսանյութ)
Հայաստանի գոյությունն ու «Զանգեզուրի միջանցքը»՝ «Թրամփի ուղին», անհամատեղելի են. Այվազյան (տեսանյութ)
Պեսկովը նշել է՝ ինչ պայմաններով կարող է խաղաղություն հաստատվել Ուկրաինայում
«Դուք պարում եք, մենք նվագում»․ Փաշինյանը համերգ է տալու
Նորածին է մահացել
ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ․ Տեր Ասողիկ
Մեծ Բրիտանիան սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմին (տեսանյութ)
Վահագն Խաչատրյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Վիրահայոց թեմի աշխատակիցներն իրենց հավատարմությունը և աջակցությունն են հայտնել Վեհափառին
Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին
Բացահայտվել են կեղծ օղիներ և ծխախոտներ․ ԱԺ-ից ապօրինի հեռացրել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին (տեսանյութ)
Իրանը զգուշացրել է՝ պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին (տեսանյութ)
Սամվել Կարապետյանին կրկին տանում են կալանքի. ՆԱՏՕ-ն մոտ 30 զինծառայող կուղարկի Գրենլանդիա (տեսանյութ)
«Բեսպրեդել» ա սա, Սամվել Կարապետյանին անգամ թույլ չտվեցին իր հոր գերեզմանին այցելել (տեսանյութ)
Բաքվի բանտում դեռ պահվում է 20 հայ ռազմագերի․ մարդասիրական հարցը մնում է չլուծված․ Սահակյան (տեսանյութ)
«Այո՛, Սամվել Կարապետյանին կտանեին ԱԱԾ, եթե բժշկական բնույթի հարց չառաջանար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Համայնքային ոստիկանները 52-ամյա արտաշատցու տանը թմրամիջոց են հայտնաբերել
Ապարանում հրդեհ է բռնկվել ավտովերանորոգման կետերից մեկում կայանված «Mercedes»-ում
Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից չունենք, ես չեմ պատկերացնում այն, ինչը ինքը կայացրելա

Լրացուցիչ նորություններ

...

Պեսկովը նշել է Ուկրաինայում խաղաղության պայմանը. Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին (տեսանյութ)

Հայաստանի գոյությունն ու «Զանգեզուրի միջանցքը»՝ «Թրամփի ուղին», անհամատեղելի են. Այվազյան (տեսանյութ)

«Դուք պարում եք, մենք նվագում»․ Փաշինյանը համերգ է տալու

Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամներն արդարացվեցին

Բացահայտվել են կեղծ օղիներ և ծխախոտներ․ ԱԺ-ից ապօրինի հեռացրել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին (տեսանյութ)

«Բեսպրեդել» ա սա, Սամվել Կարապետյանին անգամ թույլ չտվեցին իր հոր գերեզմանին այցելել (տեսանյութ)

Բաքվի բանտում դեռ պահվում է 20 հայ ռազմագերի․ մարդասիրական հարցը մնում է չլուծված․ Սահակյան (տեսանյութ)

«Այո՛, Սամվել Կարապետյանին կտանեին ԱԱԾ, եթե բժշկական բնույթի հարց չառաջանար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից չունենք, ես չեմ պատկերացնում այն, ինչը ինքը կայացրելա

WhatsApp-ում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

Սա է իրականությունը, որտեղ պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում է բնական. Իշխան Սաղաթելյան

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր. փաստաբանն ահազանգում է

ՈւՂԻՂ. «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» AntiFake.am-ի ակցիան ԲԴԽ-ի մոտ

Կոնդակով ընդունված որոշումները դատարանով վիճարկման ենթակա չեն․ Գևորգ Դանիելյան

Գերիների վերադարձի խնդիրը ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Իշխանությունը գերիների հարցը դարձրել է անձնական վարկանիշի միջոց․ Էդգար Ղազարյան

Քաշքշուկ և իրարանցում ԱԺ-ում. ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին դուրս են հանում ԱԺ-ից

ՈՒՂԻՂ․ Հնարավոր է Հայաստանում սահմանադրականությունը վերականգնել. քննարկում

Դուք հավատարմագրվելուց առաջ պարտավոր եք ծանոթանալ ռեժիմին և հավատարմագրման կարգին. Դավիթ Առաքելյան